Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին:
Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ընդլայնման ներուժ ունեցող ոլորտների զարգացումն ու այդ ոլորտներում առկա մրցակցային առավելություններն այն հիմնական գործոններն են, որոնք Հայաստանը գրավիչ և հետաքրքիր են դարձնում ներդրողների համար: «Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա և նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը: Հայաստանում ներկայում գործում են մի շարք առևտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավական կրթված և որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկա արտահանման քանակական սահմանափակում: Բացի այդ, Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով: Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները», - ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, և վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել է զգալի առաջընթաց: «Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես՝ բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով և գործարար հմտություններով օժտված կադրեր, ցածր գործառնական ծախսեր, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ: Մեր հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը։ Մասնավորապես`
Ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի և տեղեկատվական հասարակության զարգացումը.
Ամրապնդել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, ինչպես նաև ապահովել հայաստանյան ՏՏ ոլորտի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում և հատկապես աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում.
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության զարգացմամբ խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճը, եկամուտների բարձրացումը և գիտելիքահեն տնտեսության կայացումը։
Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտը ետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից: Իրենց սեփական արտադրանքը մշակող և գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը դրական ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ Հայաստանում այս ոլորտը, օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման շուկա լինելուց զատ, դառնում է նաև տեխնոլոգիական զարգացման կենտրոն: Ընդհանուր առմամբ, հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է: Արտահանումների առավելագույն մասը` մոտ 79.5 տոկոսը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.8 տոկոսը` Եվրոպա, 8.4 տոկոսը՝ Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ: Հաշվի առնելով արդեն իսկ արձանագրված հաջողությունները՝ ՀՀ կառավարությունն այսուհետ ևս հետևողական է լինելու ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականության շարունակականության ապահովմանը», - եզրափակել է կառավարության ղեկավարը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին:

15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55