Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Փոփոխություններն ուղղված են վարչական ռեսուրսի չարաշահման ու հարկադրանքով քվեարկելու դեպքերը կանխելուն: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ, ընտրությունների ժամանակ տեղի ունեցան մի շարք բացասական երևույթներ, այս փոփոխությունների նպատակն է կանխել դրանք: «Վարչական ռեսուրսի չարաշահման մասով մեր ընտրական օրենսգիրքն, իհարկե, պարունակում է մի շարք դրույթներ, սակայն մի քանի հարցերի վերաբերյալ նոր առաջարկներ ենք անում: Մասնավորապես, ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ում պարագայում մենք մտցնում ենք նախընտրական քարոզչությանը մասնակցելու սահմանափակումներ: Մասնավորապես, եթե նախկինում ունեինք հանրային ծառայողներ, այժմ անդրադարձ ենք կատարում առողջապահական և բժշկական կազմակերպություններին, ուսումնական, նախադպրոցական հաստատություններին: Նաև ամրագրում ենք, որ ոչ թե իրենց լիազորություններն իրականացնելիս իրենք իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել, այլև ի պաշտոնե գործելիս»,- ասաց նախարարը:
Նրա դիտարկմամբ, նման սահմանափակումները տարածվում են նաև պետական ու համայնքային հիմնարկների աշխատակիցների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների, որտեղ պետությունը կամ համայնքն ունեն 20 տոկոսից ավելի մասնակցություն:
Նախարարն, անդրադառնալով ընտրությունների ժամանակ անձին քարոզչությանը մասնակցելու ուղղությամբ հարկադրելու դեպքերին, ասաց. «Մենք համարելով, որ սա շատ լուրջ արարք է, այն քրեականացնում ենք: Ավելին, որոշակի նորմերով խստացնում ենք պատասխանատվությունը և համարում ենք որակյալ հանցակազմ, այն դեպքերում, երբ օգտագործվում է ծառայողական կամ այլ տիպի կախվածությունը: Երբ ենթադրենք որևէ կազմակերպության սեփականատերը կամ տնօրենը հարկադրում է իր աշխատակիցներին մասնակցելու կամ ձեռնպահ մնալու նախընտրական քարոզչությանը մասնակցելուց»:
Հարությունյանը նախագծի հետ կապված կառավարությունից 5 օր ժամանակ խնդրեց, քանի որ Ընտրական օրենսգրքի մի դրույթ ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական ու պետք է օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանը: Բացի այդ, ըստ նրա, Գլխավոր դատախազությունն առաջարկում է խստացնել սանկցիաները նախընտրական քարոզչության ժամանակ ընտրակաշառք տալու հետ կապված:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33