«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը 100 մլն դրամ է տրամադրել Գյումրիում տնակներում ապրողներին:
«100 մլն դրամն էսօր հանձնում եմ պարոն Ղուկասյանին ու Գրիգորյանին, որ վաղն ամբողջ Գյումրիում վատ ապրող ընտանիքներին այդ գումարը բաժանեն, որ Նոր տարին իրենք էլ նշեն»,- այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

