ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության պատասխանին՝ այն է, թե Սիրիայի նախագահը ահաբեկիչ է:
Ըստ Զախարովայի՝ այդ հայտարարություններն իրավական հիմքեր չունեն:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը շեշտեց, որ ինքը միշտ եղել է այն կարծիքին, որ «Թուրքիան Հարավային Կովկասում շարունակում է մնալ Ռուսաստանի համար մեկ մրցակիցը, եթե ոչ հակառակորդը, թեև կա թվացյալ մերձեցում 2 պետությունների միջև»:
Նրա խոսքով՝ Թուրքիան ու Ռուաստանն, արդեն 300 տարի է, մրցակցում են և հակառակորդ պետութուններ են Կովկասյան տարածաշրջանում:
«Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը, նրանք օբյեկտիվոերն չեն կարող լինել դաշնակիցներ, բայց մերձեցումներ կարող են լինել՝ որոշակի շահերից ելնելով: Գլոբալ առումով Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր պետական շահեր ունեն այս տարածաշրջանում, նրանց կարծիքները տարբեր են ոչ միայն Սիրիայի հարցում, այլև ՌԴ-ի համար շատ կարևոր Ղրիմի հարցում, որտեղ Ռուսաստանի ու Թուրքիայի կարծիքները բավականին իրարամերժ են: Միայն քաղաքագիտություն կամ ռուս-թուրքական հարաբերություններից չհասկացող մարդիկ կարող էին եզրակացություն անել, թե ՌԴ-ն Էրդողանի հայտարարության հետ կապված պաշտոնական հայտարարություն չի անի կամ չեզոքություն կպահի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44