ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Երուսաղեմի հայկական պատրիարքությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ այս պահին իրավիճակը խաղաղ է, հայտարարությունից հետո զինվորական և ոստիկանական ուժերը կարողացան իրավիճակը հսկողության տակ պահել, և այդ հայտարարությանը հաջորդող բախումները մեծ ծավալներ չընդգրկեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ նկատի ունենալով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
Նրա խոսքերով՝ բախումները հիմնականում Պաղեստինում են, Երուսաղեմում հանգիստ է. «Երուսաղեմում միայն ուրբաթ օրերը՝ մահմեդականների աղոթքից հետո են բախումներ տեղի ունենում, բայց դրանք հսկողության տակ են առնվում»:
Հայր Կորյունից հետաքրքրվեցինք՝ ինչպես են գնահատում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որին միացել է Հայաստանը: Բանաձևով կոչ է արվել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Հայր Կորյունը զուգահեռներ անցկացրեց 1967 թվականի հետ, երբ յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում Իսրայելը վերահսկում է քաղաքի ամբողջ տարածքը, բաժանում Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնում Երուսաղեմում իր սուվերենության մասին։ ՄԱԿ-ի կողմից այդ ժամանակ նորից բանաձև ընդունվեց, որ չի ճանաչում այդ տարածքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը և բանաձև ընդունեց, որ ճանաչում է այդ տարածքները՝ որպես գրավյալ տարածքներ: «Կարծում եմ՝ հավատարիմ են մնացել իրենց նախկինում ընունած որոշմանը, և տրամաբանորեն այդպես պետք է լիներ»,- հավելեց հայր Կորյունը:
Անդրադառնալով հայկական կալվածքների վտանգման հարցին՝ մեր զրուցակիցը նշեց, որ ադմինիստրատիվ առումով հայտարարությունից հետո ինչ-որ նոր բան չփոխվեց, մինչ հայտարարությունն էլ Հին քաղաքը Երուսաղեմի քաղաքապետարանի հետ անմիջական իրավասության ներքո էր, արտոնությունների, հարկերի-տուրքերի վճարման առումով անմիջական կապ է եղել. «Պարզապես պետք է սպասենք և տեսնենք՝ դեսպանատունն իրոք կտեղափոխվի՞, թե՞ ոչ»,- ասաց հայր Կորյունը՝ հավելելով, որ Թրամփի հայտարարության մեջ անորոշության ինչ-որ երանգ կար: Նրա խոսքերով՝ հիմա պետք է սպասել-տեսնել՝ իրոք դեսպանատունը կտեղափոխվի՞, թե՞ ոչ:
«Թրամփն իր խոսքի մեջ նշեց, որ հրահանգում է ճարտարապետներին, ինժեներներին նոր դեսպանատան համար ծրագիր կազմել և երկրորդը՝ շատ հստակ նշեց, որ Երուսաղեմի սահմանների հետ կապված խնդիրներ կա»,- հավելեց նա:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
10:38 16.06.25
12:59 16.06.25
10:57 16.06.25
10:01 16.06.25
11:44 16.06.25
11:06 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03