2017 թվականը զորամիավորման համար մարտական պատրաստականության, պատրաստության և զինվորական կարգապահության առումով նվաճումների տարի էր: Զգալի աշխատանքներ են կատարվել առաջնագծի ինժեներական և ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ: Պահպանության գոտու ողջ երկայնքով կառուցվել և լրակահավորվել են նոր մարտական դիրքեր: Կատարելագործվել են դիտարկման և տեսադիտարկման համակարգերը` ապահովելով անձնակազմի պաշտպանությունը և ստեղծելով դիպուկ կրակ և արդյունավետ մարտ վարելու հնարավորություն: Ուշադրության կենտրոնում էր նաև մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը: Զորամասերից մեկը տեղափոխվել է միջազգային չափանիշներին համապատասխան նորակառույց զինավան:
Համաձայն տարեկան պատրաստության պլանի` 2017 թ. ընթացքում անցկացվել են հրամանատարաշտաբային, գնդային ու գումարտակային մարտավարական զորավարժություններ` մարտական հրաձգությամբ, շտաբային մարզումներ: Հավաք-պարապմունքներ են անցկացվել նաև սահմանամերձ բնակավայրերի աշխարհազորայինների հետ` բարձրացնելով նրանց մարտական պատրաստվածության մակարդակը, դաշտային վարժվածությունն ու ներդաշնակումը կցված ստորաբաժանումներում: Անցկացված համաբանակային մրցումների ընթացքում գրեթե բոլոր զորատեսակներից զորամիավորումը ներկայացնող թիմերը գրավել են մրցանակային տեղեր, զինված ուժերում 1-ին պատվավոր հորիզոնականներն են զբաղեցրել մարտավարական և շարային պատրաստությունից: Նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթում 2-րդ հորիզոնականում էր զորամիավորումը ներկայացնող պարտադիր ժամկետային զինծառայողը:
Այս տարի զորամիավորմանը շնորհվել է Սուրբ Հովհաննես Օձնեցու սրբապատկերով Խաչվառ, որ Աստծու օրհնությամբ և հովանու ներքո կրկնապատկվեն անձնակազմի հետագա հաջողություններն ու հաղթանակները:
Հարգելի՛ հայրենակիցներ, զորամիավորման ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ անսպառ եռանդ ու հաղթանակներ: Մեր բանակի բոլոր զինծառայողներին ցանկանում եմ առողջություն, հաջողություններ անձնական կյանքում, ընտանիքում եւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44