Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիան ունի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կարիքը, գրում է demokrathaber.org կայքը:
«Այս հորձանուտից դուրս գալու համար պետք է բոլորի հետ աշխատենք: Աբդուլլահ Գյուլն էլ պետք է որոշակի պատասխանատվություն ստանձնի, նրա կարիքը կա», - ասել է Փայլանը:
Նա նշել է, որ Թուրքիան այժմ «մեծ ավերածություն է ապրում», և այդ ամենի միջից երկիրը կարող է դուրս գալ՝ կորցնելով իր խաղաղությունը, մարդկանց և տնտեսությունը, կամ ի վերջո՝ ամեն ինչ:
«Վստահ եմ, որ Աբդուլլահ Գյուլը շատ տխուր է: Երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության եկավ Թուրքիայում, նրանք ասացին՝ «Մենք փետրվարի 28-ին շատ ցավ քաշեցինք (նկատի ունի 1997 թվականի «թավշյա» հեղաշրջումը - tert.am)։ Այս երկրում բոլորն են ցավ քաշել: Մենք կփրկենք բոլորին միմիայն այս երկիրը ժողովրդավարության բերելով»: Նրանց իշխանության առաջին տարիներին սա իսկապես իրականացվեց, սակայն այժմ այդ ձեռքբերումները մի կողմ դնելով՝ նորից հետ ենք գնում», - ասել է Փայլանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կրկին քննադատել է երկրի իշխանություններին՝ նշելով, որ Էրդողանի ու նրա կուսակցության վարած քաղաքականությունը կարող է մոտ ապագայում անդառնալի հետևանքներ ունենալ, և Թուրքիան կբախվի մի իրավիճակի, որը «տխուր կլինի բոլորի համար»:
Ավելի վաղ Գյուլը կոշտ քննադատության էր ենթարկել երկրի իշխանություններին՝ կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: Գյուլը պնդել էր, որ արտաքին քաղաքականության հզորացման համար Թուրքիան նախ պետք է ամուր լինի ներսից, իսկ պատերազմը միշտ պետք է ամենավերջին ընտրությունը լինի երկրի համար:
Իշխանամետ մամուլը չի բացառում, որ 2019 թվականի ընտրություններում Աբդուլլահ Գյուլը կրկին կառաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար:
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44