Օրերս «Շիրակ» ՀԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, Շիրակի մարզպետն անդրադարձել է կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերին:
Ըստ Ա.Խաչատրյանի՝ կառավարություն ներկայացվել է 14 ներդրումային ծրագիր: «Գովք» ՍՊԸ-ին է տրամադրվել նախկին «Շիրակ» հյուրանոցի գույքը, իսկ քաղաքապետարանին՝ անհատույց հողատարածքը: Այստեղ կառուցվելու է զվարճանքի կենտրոն, առևտրի սրահ, 3 տարվա ընթացքում նախատեսվում է 100-150 նոր աշխատատեղ ստեղծել, 1 մլրդ դրամի ներդրում կատարել: Մարզամշակութային ՍՊԸ-ին 100 մլն դրամի վարկ է տրամադրվելու, որի նպատակը կենտրոնի վերականգնումն է, որպեսզի քաղաքում ունենանք մարզական և մշակութային կենտրոն: Բավրայում հնդկաձավարի արտադրության կազմակերպման համար դիմել էին կառավարություն, որպեսզի անվճար տրամադրվեր զտիչ հաստոց սարք: Կարող ենք ասել, որ 14 ծրագրերից 11-ն իրականացվել է: Մնացած ծրագրերը, որոնք վարկունակ չէին, մերժվեցին»,- հայտարարել է Շիրակի մարզպետը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում կոյուղաջրերի մաքրման կայան ունենալու անհրաժեշտությանը, քանի որ աղտոտված ջրերը հասնում են ջրամբարներ, որոնց ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով: Կլինե՞ն լաբորատորիաներ, որոնք կզբաղվեն գյուղմթերքների ստուգմամբ:
«Ներկա ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս, որպեսզի ախտահանող կայաններ դնենք, վերահսկենք, որպեսզի կոյուղաջրերը չլցվեն գետեր, ջրամբարներ: Բայց, եթե կոյուղաջրերը չենք կարողանում մաքրել, դա չի նշանակում, որ կենցաղային աղբը պետք է լցնենք գետերի մեջ: Հնարավորության դեպքում կփորձենք այդ խնդիրը լուծել»,- հավաստեց մարզպետը:
Գյումրու շուկան ևս մարզպետի ուշադրության կենտրոնում է: «Եթե կարողանանք ցիվիլ շուկա սարքել, փողոցային առևտուրը կնվազի»,- ասաց նա:
Ասուլիսի ժամանակ ուշադրության կենտրոնում էին նաև գյուղացիներին հուզող խնդիրները, ոռոգման ջրի, պարարտանյութի ձեռքբերման, և այլն:
«Շիրակի մարզը ձեռք է բերել կառավարվող հրթիռային կայաններ, որոնք կբարձրացնեն կարկտապաշտպանության արդյունավետությունը: Սակայն դրանք այժմ փորձարկման փուլում են գտնվում: Վառելանյութի վերաբերյալ որևէ մեկից բողոք չենք ստացել: Շիրակի մարզը մեկ շնչին հասնող օգնության, ներդրումների ծավալով հավանաբար առաջ է անցել Արարատյան դաշտավայրից:
Խոշորացված համայնքների ծրագրով մեր երեք համայնքները՝ Սարապատը, Աշոցքը և Ամասիան, ներկայացրել են ներհամայնքային զարգացման ծրագրեր՝ ոռոգման ցանցի ընդլայնման, սերմերի զտման և ախտահարման կայանների ստեղծման, մյուս համայնքում՝ անասնակերի գործարանի ստեղծման: Այսպիսով Սարապատ համայնքում ոռոգման ներքին ցանցի կառուցման և սերմնազտման ու ախտահանման կայանի կառուցում է նախատեսվում, նույնը՝ Աշոցքում, Ամասիայում ներքին ցանցի վերանորոգում և անասնակերի գործարանի կառուցում: Դեռ ամբողջ հանրապետության մեջ առաջինը մեր մարզում է սա եղել»,- նշվեց ասուլիսի ընթացքում:
Այգիների պաշտպանության համար նախատեսված ցանցերի վերաբերյալ Ա.Խաչատրյանն ասաց, որ էժան վարկային միջոցներով գյուղացիները կկարողանան ձեռք բերել ցանցերը:
Այնուհետև Շիրակի մարզպետն անդրադառնում է գործարանների կառուցմանը:
«Ակնկալել, որ պետությունը կկառուցի զավոդ, ինչպես ժամանակին տեքստիլն է եղել, և մարդիկ կգնան-կաշխատեն, իրենց աշխատավարձերը կստանան, անկախ դրա տված արդյունքից՝ հաջո՞ղ է եղել, թե՞ անհաջող, աշխատավարձը չբավարարի, մի 10 մետր բիազ կծալեն, կդնեն գրպանը, դուրս կգան, կամ մսամթերքի կոմբինատից մի երկու հատ երշիկ կդնեն գրպանը, դուրս կգան, դրա ժամանակներն անցան: Սովետական Միության քայքայումը ցույց տվեց, որ դա չգործող մոդել է:
Փոխարենը՝ պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի այդ գործարաններն առաջանան: Եվրամիության ծրագրով մոտ 1 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրվելու Ամասիայում գորգագործության կենտրոն ստեղծելու համար: Սակայն, որպեսզի լինի ոչխար, պետք է լինի կերային բազա, մեքենայացում, արոտներ, գոմեր: Մեր խնդիրն իրականում ոչ այնքան գումարի բացակայությունն է, որքան՝ ճիշտ բիզնես ծրագրերի»,- նշեց Արթուր Խաչատրյանը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33