2017 թվականը կլիմայական առումով արտառոց տարի էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հունվար-փետրվար-մարտ ամիսներին մենք անոմալ ցուրտ եղանակ ունեցանք, օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից ցածր էր: Դրան հաջորդեցին աննախադեպ շոգ երաշտային պայմաններով ամառային ամիսները, տեղի ունեցան բազմաթիվ հրդեհներ՝ պայմանավորված երաշտով», - նշեց նա՝ ավելացնելով, որ բացի ապրիլ- մայիս -հոկտեմբերից, մնացած ամիսները մոտ 5-7 աստիճանով շեղվել են կլիմայից:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 15-ից սկսած հանրապետության ողջ տարածքում անոմալ բարձր ջերմային ֆոն է դիտվել, որի պատճառը Եգիպոստից արևադարձային տաք հոսանքների՝ Միջերկրական ծով, ապա Կովկասի տարածք թափանցելն է:
«Ներկա պահին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ներառյալ լեռնային մարզերում, ձնածածկույթը բացակայում է: Սա նույնպես աննախադեպ երևույթ է», - նկատեց նա:
Սուրենյանն ընդգծեց, որ երեկվանից սկսած տաք օդի ալիքը կրկին ակտիվացել է: Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ՝ Սյունքի հովիտներում, Կապան, Մեղրի, Ագարակ և հարակից տարածքներում ջերմաստիճանը կհասնի +23, Տավուշի հովտային գոտիներում մինչև 20, իսկ Արարատյան դաշտում և մայրաքաղաքում +10-ից +14 աստիճան:
«Մինչև ամսի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-ից Միջերկրական ծովից տեղումնաբեր ցիկլոն է մոտենում հանրապետությանը, որով պայմանավորված հունվարի 1-2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ անձրևի տեսքով: Միայն շատ բարձրադիր գոտիներում թաց ձյան փաթիլների տեսքով տեղումներ կարող են դիտվել», - նկատեց նա:
Բարձր անոմալ ջերմային ֆոնը հանրապետության ողջ տարածքում կպահպանվի մինչև հունվարի 10-ը:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44