ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել է 2017 թվականի ընթացքում մարզում արձանագրված ցուցանիշները և մարզային գործընթացների հիմնական ուղղությունները:
Կոտայքի մարզպետը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության շարունակական աջակցությամբ մարզում կատարվել են զգալի աշխատանքներ, որոնց արդյունքում լուծումներ են ստացել բազմաթիվ հրատապ խնդիրներ:
Մարզի ղեկավարի տեղեկացմամբ ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է Կոտայքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը, որի գերակա խնդիրներն են գյուղատնտեսության արդիականացումը, արդյունաբերության, զբոսաշրջության և մարզային այլ ոլորտների շարունակական զարգացումը:
Կ. Գուլոյանն իր խոսքում ընդգծել է, որ զբոսաշրջությունը իր կարևոր տեղն է պահպանում Կոտայքի մարզի տնտեսության մեջ:
Մարզում գործում են ավելի քան 75 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիրներ, զբոսաշրջության համար առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքներ: 2017 թվականի ընթացքում մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 20 տոկոսով:
Անցնող տարվա ընթացքում մարզում մեկնարկել է շուրջ 105 ներդրումային ծրագիր՝ գրեթե 63,3 մլրդ դրամ արժեքով: Նշված ծրագրերի իրականացման արդյունքում բացվելու են գրեթե 2600 աշխատատեղեր:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Կոտայքի մարզի համայնքների հրատապ խնդիրների լուծման նպատակով տրամադրված միջոցներից 2017 թվականին իրականացվել են շուրջ 381,4 մլն դրամի աշխատանքներ:
Կոտայքի մարզպետի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2017 թվականին Կոտայքի մարզում քաղաքաշինության ոլորտում պետական, համայնքային և մասնավոր միջոցներով իրականացվել են շուրջ 43,7 մլրդ դրամի աշխատանքներ:
Մարզպետը նշել է նաև, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 31 համայնքների միավորմամբ կազմավորվել են 6 համայնքներ: Խոշորացման արդյունքում ներկայումս մարզն ունի 42 համայնք նախկին 67-ի փոխարեն: Այս գործընթացը շարունակվելու է նաև 2018 թվականին:
Պատասխանելով Slaq.am-ի հարցին՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն անդրադարձել է մարզի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթություններին և փաստել, որ մարզում 2017 թվականին ևս մեծ ծավալներով շարունակվել են իրականացվել ջերմոցային տնտեսություններ և ինտենսիվ այգիներ հիմնելու աշխատանքները: Ջերմոցների տարածքը 2017 թվականին ավելացել է ևս 20 հեկտարով և կազմել 81 հեկտար: 2018 թվականին նախատեսվում է ևս 30 հեկտարի չափով նոր ջերմոցների հիմնում:
Ըստ հրապարակված տվյալների՝ մարզում առկա են 912 հեկտար ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հեկտարը հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով /հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն/: Ի դեպ վերջին նորագույն տեխնոլոգիաներով այգիներից 26 հեկտարը հիմնվել է 2016 թվականին, իսկ 200 հեկտարը՝ 2017 թվականին:
2017 թվականի ցուցանիշներն ամփոփելուն զուգահեռ Կոտայքի մարզպետը ներկայացրել է նաև, որ սահմանված կարգով արդեն իսկ մշակվել են հաջորդ տարվա համար նախատեսված ծրագրերը, որոնց հիմնական նպատակը լինելու է մարզի տարածքում բոլոր գործընթացների արդյունավետ կազմակերպումը և մարզային տարբեր ոլորտներում դրական զարգացումների ապահովումը:
Զորիկ Մարտիկյան
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33