Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավանդույթի համաձայն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ:
Գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և սպայական կազմին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին մաղթել է բարի ծառայություն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր ու պատասխանատու առաքելությունը` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպաներին` անձնվեր ծառայության համար:
«Սիրելի զինվորներ և սպաներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում եմ բարի ծառայություն: Թող 2018 թվականը նախ և առաջ լինի խաղաղության տարի: Վստահ եղեք, որ հայրենիքը, հարազատ քաղաքը եղել ու շարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին և մենք անելու ենք ամեն ինչ՝ բանակ-հասարակություն կապի շարունակական ամրապնդման ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:
ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության և հետևողականության համար, ընդգծել է, որ նման վերաբերմունքն իսկապես ոգևորիչ է ու կարևոր:
Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորմասին նվիրվել են հեռուստացույցներ, համակարգիչներ, զինվորներին էլ՝ ամանորյա նվերներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01