ARM | RUS |

2017-ի գլխավոր քաղաքական, տնտեսական, բնապահպանական և մյուս կարևոր իրադարձությունները

30.12.17 | 18:28

Ազգային ժողովի և Երևանի քաղաքապետարանի ընտրություններ, 6-րդ գումարման ԱԺ-ի ձևավորումից հետո Կարեն Կարապետյանի կառավարության լուծարում և նոր կաբինետի ձևավորում, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անցկացում, բանակցային գործընթաց, որն ամփոփվեց հոկտեմբերի 10-ին նախագահներ Սարգսյան-Ալիև հանդիպմամբ, Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրում, բնապահպանական ոլորտում՝ հրդեհ Խոսրովի անտառում և լայնամասշտաբ ու վտանգներով հղի հրդեհ Նաիրիտ գործարանում, աշնանը՝ տարբեր սպառողական ապրանքներ թանկացումներ: Սրանք են անցնող 2017-ի տարվա գլխավոր քաղաքական, տնտեսական, բնապահպանական իրադարձությունները, որոնք Tert.am-ը տարեմուտին ամփոփել է:

2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններ

Ընտրություններին մասնակցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացավ 0,94%, «Հայկական վերածնունդ»-ը` 3,71%, «Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը`1,65%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 0,75%, «Օհանյան-Րաֆֆի–Օսկանյան» կուսակցությունների դաշինքը՝ 2,07% ձայն։

Հիշեցնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցում էին «Ելք», «Ծառուկյան» «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքները, Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Ապրիլի 2-ի ընտրություններին անմիջապես հետևեցին Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրությունները, որոնք ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հիմնական մասն անտեսեց: Արդյունքում՝ մայրաքաղաքի ավագանու ընտրություններից մասնակցող 3 քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, «Ելք-ն ու Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին» ձևավորեցին Երևան քաղաքի ավագանին:

Օրենսդիր մարմնի ձևավորումից հետո կառավարությունը հրաժարական ներկայացրեց, ինչից հետո քաղաքական մեծամասնության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը: Հայտարարվեց, որ «ստարտային» պայմանները լավը չեն, բայց խոստացվեց օրուգիշեր աշխատանքի ու բռնած գործի հավատով՝ հասնել ավելի լավ վիճակի, երկրում ստեղծել բարեկեցիկ և բարենպաստ միջավայր, բարձրացնել և ամրապնդել արդարության և վստահության մթնոլորտը, այս տարվա ընթացքում երկիր շուրջ 850 միլիոն դոլարի ներդրումներ բերել (ինչպես գումարի, այնպես էլ ծրագրերի տեսքով), սահմանել դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման նոր մեխանիզմներ, վերանայել` ներդնելով դատական գործերի կառավարման ժամանակակից գործիքներ, ձևավորել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք, աշխատել պետական ծառայողի կերպարի վրա, ձևավորել հակակոռուպցիոն միասնական մարմին, քրեականացրել ապօրինի հարստացումը, ապահովել ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների աստիճանական ավելացումը՝ արտահանում-ՀՆԱ հարաբերությունը հասցնել 40-45 տոկոս, պարզեցնել ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերը, ներդնել Եվրոպական Միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգը և այլն: Եվ վերջապես՝ զարգացած երկրների նկատմամբ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` միջին հաշվով ՀՆԱ շուրջ 5 տոկոսի չափով, արտահանման աճի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ այն 12 տոկոսային կետով իջեցնելով, երկրի մրցունակության չնվազման: Խոստումները, հիշեցնենք, առաջիկա 5 տարիների համար են:

Միևնույն ժամանակահատվածում, հիմնականում, ռուսաստանաբնակ 30 գործարար հայտարարեց Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին սատարելու մասին:

Կառավարության՝ ընթացիկ և ապագայում հնչեցրած թվերի ու ծրագրերի կատարում

Ինչպես տարեվերջին տված ասուլիսում ամփոփեց կառավարության ղեկավարը՝ իր հնչեցրած թվերի կատարողականի գոհ է: Իսկ ավելի կոնկրետ, ինչպես նույն ժամանակահատվածում հնչեցրեց Ֆինանսների նախարարը՝ ընթացիկ տարվա 11 աﬕսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.3 տոկոս աճ, արտահանումն առաջին անգամ հատել է 2 ﬕլիարդ դոլարի սահմանը: 2017-ի հունվար-նոյեմբերին երկնիշ աճ է ապահովվել ծառայությունների ծավալում արդյունաբերական արտադրանքի ծավալում (12.3), արտաքին ապրանքաշրջանառության (26.4), արտահանման (23.5) և ներմուծման (28) ոլորտներում:

Այս տարվա ընթացքում ներդրումային և իրականացված ծրագրերից ամենախոշորը Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ –ի ﬕջև 100 ﬕլիոն դոլարի ներդրումների մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր:

«Հայաստանի ներդրողների ակումբ» -ի ձեռնարկներից ամենախոշորը «Տաշիր» ընկերությունների խմբի հայտարարությունն էր՝ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 1 ﬕլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին . դրանք ուղղվելու են ՀՀ ԲՑ-երի էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ներդրմանը, «Շնող և Մեղրի ՀԷԿ-երի կառուցմանը:

Տարվա վերջին Հայաստանի հարավային սահմանին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության ﬔկնարկը: Գոտու կառուցման ընդհանուր արժեքը 32 ﬕլիոն դոլար է, առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերությանը, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր և կարտահանեն 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություներ:

2017-ին Հայաստանը՝ բնապահպանական աղետի եզրին

2017 թվականը բնապահպանական առումով խիստ անբարենպաստ էր. Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի արդյունքում, որը մարվեց 4 օր անց՝ օգոստոսի 16-ին, արգելոցի սահմաններում այրվեց 16 կիլոմետր պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը անտառներ էին: Այս իրադարձության համար բնապահպաններից ոմանք անգամ օգտագործեցին «բնապահպանական ողբերգություն» բնորոշումը։ Իրավիճակը բարդացնում էր այն, որ արգելոցի վերականգնումը երկար ժամանակ և խոշոր ռեսուրսներ կպահանջի: Ինչպես ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը՝ եթե անտառը լիներ լայնատերև, ապա այն մոտ 20-30 տարում հնարավոր կլիներ վերականգնել՝ անտառտնկման եղանակով կամ բնական ճանապարհով: Բայց Խոսրովի արգելոցում մարդու միջամտությունն արգելվում է և այնտեղ հրդեհված տարածքները պետք է վերականգնվեն բնական ճանապարհով: Խոսրովի արգելոցում խիստ տուժել էին մոտ 200-300 տարեկան գիհիները: Նշենք, որ գիհին 800 տարի աճող բույս է:

Արգելոցի հրդեհից օրեր անց՝ օգոստոսի 28-ին ժամը 13:10-ին ահազանգ ստացվեց, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Րոպեներ անց հայտնի դարձավ, որ այրվում է արտադրամասը, որտեղ ամբարվում էր լաքէթինոլ նյութը: Առաջացավ հնարավոր պայթյունի և վտանգավոր արտանետումների վտանգ, ինչի առկայությունը պատկան մարմինները հերքեցին:

2017-ին Հայաստանի համար արտաքին քաղաքական հիմնական իրադարձությունները

Քաղաքագետների ու վերլուծաբանների գնահատմամբ՝ Արցախյան հակամարտության միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարվա ընթացքում բավականին ակտիվ աշխատեց: Ըստ 2017-ին արձանագրված վիճակագրության՝ 2017 թ.-ին եղել է համանախագահների 10-ից ավել հաղորդագրություն ու հայտարարություն, այսինքն՝ միջինում ամսական 1 հայտարարություն: Եղել է համանախագահ երկրների ԱԳ նախագահների 5 հանդիպում, և Հայաստան-Ադրբեջան նախագահների մակարդակով 1՝ ժնևյան հանդիպում: Ինչպես նշեց ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը՝ բանակցային գործընթացը հիմնվել է հիմնականում վստահության մեխանիզմների ներդրման և սահմանների լարվածության թուլացման վրա, զուգահեռ փորձ է արվել «տեղից շարժել» բանակցային գործընթացի քաղաքական բաղադրիչը:

Մինչև վերջին պահը, երբ Հայաստանն ու Եվրամիությունը 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արլեյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրեցին համապարփակ և ընդլայնված շրջանակային համաձայնագիրը, հայաստանյան, տարածաշրջանային և ռուսաստանյան մի շարք փորձագետներ չէին բացառում, որ Համաձայնագիրը չի ստորագրվի: Հաշվի առնելով, որ սա Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման երկրորդ և հաջողված փորձն էր, շատ փորձագետներ, իհարկե վերապահմամբ, այն համարեցին պատմական: Իսկ վերապահմամբ, քանի որ եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցների գնահատմամբ՝ այս փաստաթուղթն առավելագույնը չէր, որ կարող էր ունենալ Հայաստանը: Պաշտոնական Երևանը և իշխող քաղաքական ուժի՝ օրենսդիր և գործադիր մարմիններում ներկայացուցիչներ, հակառակը, պնդում են, որ սա առավելագույնն է: Ավելին՝ սա հենց այն «և՛, և»-ն է, որին ձգտում էր Հայաստանը:

Ինչպես նշված է հրապարակված համաձայնագրի տեսքում՝ այն նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։

Համաձայնագրով նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում` նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, ընդլայնել շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը, աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային համագործակցության միջոցով, այդ թվում՝ իր օրենսդրությունը Եվրոպական միության այսուհետ հիշատակվող օրենսդրությանը մոտարկելու միջոցով իր տնտեսական ներուժը զարգացնելու համար ջանքեր գործադրելու հարցում։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանեց Սերժ Սարգսյանը՝ առաջիկայում, բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, Փարիզ, եվրոպական այլ երկրներ:

Տարեվերջին Հայաստանի համար բավականին ուշագրավ մարտահրավեր դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը, որով չընդունվեց Երուսաղեմը`որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: ՄԱԿ-ի բանաձևն ընդունվեց 128 կողմ, 9 դեմ և 35 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, և Հայաստանը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չճանաչող երկրների թվում էր: Հայաստանյան մի շարք վերլուծաբանների գնահատմամբ՝ Հայաստանն իրավունք չուներ ՄԱԿ-ում այդ հարցով բացահայտ հակաիսրայելյան և համաամերիկյան դիրքորոշում ունենալ՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին Independent–ին հայտնել է, որ ԱՄՆ–ը կհիշի այս օրը, երբ հերթական անգամ ՄԱԿ–ին պետք կլինի Նահանգների ներդրումը և երբ շատ երկրներ իրենց իսկ բարօրության համար դրամական օգնություն կհայցեն Միացյալ Նահանգներից։

Համեմատության համար նշենք, որ մի շարք պետություններ`այդ թվում Ուկրաինան և Վրաստանը, չմասնակցեցին քվեարկությանը:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին և շփման գծում, իրավիճակը համեմատաբար կայուն էր։ Չնայած սրան` տարեվերջի դրությամբ հայկական կողմում տարբեր հանգամանքներում զոհվել է 53 զինծառայող, որից 23-ը՝ հակառակորդի տարբեր գործողությունների հետևանքով:


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44