Stratfor ամերիկյան վերլուծական ընկերությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանն ու ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարությանը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին բանակցությունները որոշակի խոստումներ են դրսևորում: Ռուսաստանի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումից հետո տարածված պաշտոնական հայտարարության մեջ կոչ է արվում հակամարտության գոտում ավելացնել միջազգային դիտորդների թիվը։ Նշվում է, որ բանակցություններում ներգրավված բոլոր կողմերը բավարարված են հրադադարի առկա համաձայնագրով: Այնուամենայնիվ, չնայած խաղաղությանը միտված նման դիվանագիտական հաջողություններին՝ հակամարտության հիմքում ընկած խնդիրները շարունակում են չլուծված մնալ։
Սանկտ Պետերբուրգում նախագահները հանդիպում էին ապրիլին հակամարտության բռնկումից ի վեր երկրորդ անգամ: Մայիսի կեսերին Վիեննայում կայացած հանդիպմանն արդեն ձեռք էր բերվել համաձայնություն շփման գծի ողջ երկայնքով հրադադարի խախտումների նվազեցման վերաբերյալ: Չնայած համաձայնագրի արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն դեռ հակասությունների մեջ են «վիճելի տարածքի» հարցում։
Նոր հանդիպման ընթացքում Սարգսյանն ու Ալիևը երկուստեք ցանկություն հայտնեցին լուծելու հակամարտությունը ու համաձայնեցին շարունակել իրենց բարձր մակարդակով հանդիպումները ԼՂ հարցի շուրջ՝ ամսական կտրվածքով։
Հանդիպումները հավանաբար չեն կանխագուշակում վերահաս բեկում տևական անհամաձայնության հարցում: Չնայած առաջնորդների խաղաղության խոստումներին՝ Հայաստանը ցանկանում է պահպանել տարածաշրջանի նկատմամբ իր դե ֆակտո քաղաքական վերահսկողությունը, մինչդեռ Ադրբեջանը ցանկանում է վիճարկել: Ապրիլին այս մոռացված վեճը վերակենդանացնելով՝ Ադրբեջանը վերադարձրեց այն աշխարհի ուշադրության կենտրոն։ Չնայած վերսկսված պայքարի արդյունքում Բաքուն հարաբերականորեն փոքր տարածք գրավեց, բայց այն թեժացրեց սառած հակամարտությունը և ակտիվացրեց դրա շուրջ դիվանագիտական միջնորդական գործընթացը։
Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության հարցում ևս մի բարդություն է գումարում. Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակից, վերջին ամիսներին սերտացրել է հարաբերություններն Ադրբեջանի հետ և Հայաստանի կողմից չի միջամտել ապրիլյան էսկալացիային: Իրականում Մոսկվան այս հակամարտությունում ոչ մեկին չի աջակցել՝ փոխարենն իրեն նվիրելով կարգավորման բանակցություններին: Ռուսաստանի ակնհայտ նպատակը Ղարաբաղյան հակամարտությունը կառավարելի ճգնաժամի վերածելն է, որտեղ Մոսկվան կարող է նախագահել որպես միջնորդ դատավոր: Այս ռազմավարությունը ծառայում է երկակի գործառույթի՝ միաժամանակ խափանելով այլ արտաքին ուժերի ազդեցությունը, մասնավորապես՝ Թուրքիայի և Արևմուտքի, և վերահաստատելով հակամարտող կողմերի համար Մոսկվայի կարևորությունը։
Մինչ այժմ ակտիվացած միջնորդական ջանքերն աշխատել են: Հրադադարի խախտումները նվազել են, իսկ ռազմական գործողությունները հաջողվել է զսպել: Բայց այս հարաբերական խաղաղության տևականությունը երաշխավորված չէ։ Չնայած բանակցությունները շունչ քաշելու ժամանակ են տվել, Ադրբեջանը կարող է անհամբեր դառնալ, եթե զգա, որ բանակցությունները ձգձգվում են ապարդյուն։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55