«Դե Ֆակտո» ամսագիրն ամփոփելով 2017 թվականը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տարվա 5 կարեւորագույն իրադարձությունները:


ՀՀ խորհրդարանական ընտրություններ
Կարծում ենք` գլխավոր իրադար ձությունը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում Հանրապետականը ստանալով 50+1 ձայների հարաբերակցությունը պահպանեց իր իշխանությունը` հնարավորություն ստանալով առաջիկա 5 տարիներին ևս կառավարելու Հայաստանը: Ի դեպ, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս ամենաշատ ձայներ ստացել է Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Գրիգորյանը (45.339 ձայն):
Երևանի ավագանու ընտրություններ
Հաջորդ կարևոր իրադարձությունը մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններն էին, որում ևս հաղթանակ տարավ ՀՀԿ-ն` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ. ի դեպ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը կառուցված էր հիմնականում Տարոն Մարգարյանի անձի շուրջ և այս հաղթանակը ՀՀԿ-ին տրվեց հիմնականում հենց Տարոն Մարգարյանի անձնական հեղինակության և քաղաքապետի պաշտոնում ծավալած աշխատանքի արդյունքում:
Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրում
Անցնող տարվա մյուս կարևոր իրադարձությունը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն է, որի արդյունքում ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանի առջև բացվում են նաև Եվրոպական շուկայի դռները: Պետք է նաև նշել, որ այս համաձայնագրի ստորագրումը բոլորը համարում են Հայաստանի և նրա նախագահի դիվանագիտական հաղթանակը:

Խոշոր ներդրումային ծրագրեր Սամվել Կարապետյանի կողմից
:
2017 թ.-ի կարևորագույն իրադարձություններից էր նաև բարերար Սամվել Կարապետյանի կողմից առաջիկա տարիներին Հայաստա նում 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու մասին հայտարարությունը, որը նորանկախ Հայաս տանի պատմության մեջ աննախադեպ տնտեսական հայտ է, իսկ մեր գնահատմամբ նաև հայրենասիրության բացառիկ դրսևորում, երբ Հայաստանից դուրս հարստացած հայոր դին պատրաստակամություն է հայտնում հայրենիքին աջակցելու համար սեփական ունեցվածքի մի մասը ներդնել հանուն Հայաստանի զարգացման: Փաստացի Սամվել Կարապետյանը Հայաստանի Էներգետիկ համակարգի անվտանգության զարգացման և անկախության խնդիրը վերցրեց իր ուսերին:

Կոռուպցիոն ռիսկերի դեմ իրականացվող լայնածավալ պայքար ՊԵԿ-ում
Անցնող տարվա կարևորագույն իրադարձություններից հաջորդը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից հարկային և մաքսային մարմիններում կոռուպցիոն ռիսկերի դեմ իրականացվող լայնածավալ պայքարն ու ՊԵԿ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումներն էին, որոնցով Վարդան Հարությունյանը խնդիր դրեց հավասար և բարենպաստ դաշտ ապահովել` մի կողմից Հայաստանում բիզնեսով զբաղվողների համար, մյուս կողմից` ներդրումների սպասող Հայաստանի համար ստեղծել հարկային և մաքսային հասկանալի դաշտ ունեցող իմիջ, որպեսզի Հայաստանում ներդրումներ անել ցանկացող գործարարները հանգիստ խղճով կարողանան ներդրումներ կատարել Հայաստանում:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33