2017 թվականը մոտենում է ավարտին և եթե փորձենք ամփոփել Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության անցնող տարին, այդքան էլ դժվար չի լինի առանձնացնել ամենաարդյունավետ աշխատանք ցուցաբերած գերատեսչությունները:

Կարեն Կարապետյանի կառավարության ամենաարդյունավետ աշխատած կառույցը ՊԵԿ-ն է` Վարդան Հարությունյանի գլխավորությամբ: ՊԵԿ նախագահ նշանակվելու առաջին իսկ պահից Վարդան Հարությունյանը մի կողմից սկզբունքային պայքար է իրականացրել համակարգում` կոռուպցիան վերացնելու ուղղությամբ, և կարող ենք փաստել, որ լուրջ հաջողությունների է հասել, մյուս կողմից` ջանքեր է թափել ՊԵԿ-ը ապաքաղաքականացնելու և գործարարների գլխին մահակի պես կախված կառույցը` ուղղակի հարկեր հավաքագրող գերատեսչության տանելու, և որ ամենակարևորն է, Վարդան Հարությունյանին հաջողվել է փաստացի տնտեսական զարգացում չլինելու պայմաններում կատարել պետական բյուջեն, ավելին, հավաքագրել շատ ավելի մեծ չափով գումար, քան նախատեսված էր: Ի դեպ, Վարդան Հարությունյանը հեշտացրեց և հավասարության նշան դրեց նաև մաքսազերծումների խնդրում, իսկ բիզնեսում հարկային ստուգումները նվազեցրեց գրեթե երկու անգամ: ՊԵԿ-ը նաև շնչելու օդ տվեց փոքր ու միջին գործարարներին` պետական բյուջեն փաստացի կատարելով հիմնականում խոշոր բիզնեսի հարկերի շնորհիվ: Ինչ խոսք, մեզանում ՊԵԿ-ն այն կառույցն է, որ որքան էլ բարեփոխես և որքան էլ այն օբյեկտիվ աշխատի, դժգոհություններ և բողոքներ միշտ էլ լինելու են, բայց, այնուամենայնիվ, կարող ենք ֆիքսել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ամենա արդյունավետաշխատած կառույցը ՊԵԿ-ն է` Վարդան Հարությունյանի գլխավորությամբ:
Արդյունավետ աշխատած գերատեսչություններից կարելի է համարել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Ճիշտ է, այս բնագավառում տեղի ունեցած գործընթացները հիմնականում կապված են բարերար Սամվել Կարապետյանի ներդրումների հետ, ով հսկայական ներդրումներ է կատարել` էներգետիկ համակարգն արդիականացնելու և համակարգի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի զարգացման նպատակով, բայց և այնպես, չգնահատել համակարգող նախարարության աշխատանքը ևս ճիշտ չէ, մանավանդ, որ նախարար Աշոտ Մանուկյանն այս կարճ ժամանակաշրջանում ձեռք է բերել պրոֆեսիոնալ, պարկեշտ և բանիմաց գործչի համբավ, ով առանց որևէ շոուների համեստորեն կատարում է իր գործը: Խոսելով այս նախարարության արդյունավետ աշխատանքի մասին, պետք է առանձնացնել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի չափազանց արդյունավետ աշխատանքը, ով իր առջև նպատակ դրեց և համառորեն փորձում է Հայաստանում տարածել և արդեն իսկ որոշակի հաջողությունների է հասել` արևային էներգիան զարգացնելու գործում (ի դեպ այստեղ ևս չափազանց մեծ լումա ունի բարերար Սամվել Կարապետյանը):
Խոսելով Կարեն Կարապետյանի կառավարության արդյունավետ աշխատած գերատեսչությունների մասին, պետք է առանձնացնենք նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ: Նախարար Կարայանին կարելի է համարել մեր օրերի ամենաշատ աշխատող պաշտոնյաներից մեկը, ում աշխատանքի արդյունքներն այս պահին, թերևս չեն երևում, քանզի ներդրումները մեկ օրում արդյունք չեն կարող տալ, բայց անզեն աչքով էլ երևում է Սուրեն Կարայանը ողջ տարվա ընթացքում հանդիպումներ էր ունենում տարբեր ներդրողների հետ` փորձելով ներդրումները բերել Հայաստան, ինչպես նաև նախարարի քրտնաջան աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվում Հայաստանի և Իրանի սահմանին կառուցվող Մեղրիի ազատ տնտեսական գոտին:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44