Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը, որպես նախագահ իր առաջին ամանորյա ուղերձն է հղել ժողովրդին։ Նա խոստացել է շարունակել բարեփոխումները և հայտարարել է, որ 2018 թվականը որոշիչ կլինի հանուն միացյալ Եվրոպայի պայքարի տեսանկյունից։ Այս մասին հաղորդում է Ouest-France-ը։ Մաքրոնը Եվրամիության կողմնակիցներին կոչ է արել նոր տարում նոր ուժ հաղորդել եվրոպական նախագծին և հայտարարել է, որ ԵՄ երկրների բնակիչները պետք է քվեարկություններում իրենց կարծիքն արտահայտեն Եվրոպայի ապագայի իրենց տեսլականի վերաբերյալ։ «Եվրոպայի համար 2018 թվականը վճռորոշ կլինի։ Դուք գիտեք, որ ես ամբողջովին խորասուզված եմ այդ պայքարի մեջ, քանի որ ես հավատում եմ, որ Եվրոպան բարիք է Ֆրանսիայի համար, որ Ֆրանսիան չի կարող հաջողության հասնել առանց ուժեղ Եվրոպայի»,– ասել է Մաքրոնը։ Նրա կարծիքով, տնտեսական, սոցիալական և գիտական ներուժը թույլ կտա Եվրոպային ուժ դառնալ և Չինաստանի ու ԱՄՆ–ի հետ հավասար պաշտպանել իր արժեքները։ «Ես ձեր կարիքն ունեմ, որպեսզի կատարեմ եվրոպական այդ թռիչքը, և ուզում եմ, որ մենք ոչինչ չզիջենք ոչ ազգայնամոլներին և ոչ էլ թերահավատներին»,– հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Նա ավելացրել է, որ Ֆրանսիան կշարունակի ընդունել փախստականներին և օգնություն ցուցաբերել նրանց, սակայն ի վիճակի չէ ընդունել բոլորին։ Մաքրոնը նաև խոստացել է շարունակել բարեփոխումները և քաղաքացիներին միասնության կոչ է արել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը երեք օրենք է ստորագրել, որոնք վերաբերում են հակասական հարկային բարեփոխումներին և իր նախընտրական ծրագրի այլ կարևոր կետերի իրագործմանը։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33