Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կտրուկ նվազել են, երբ առավոտյան ամփոփվել են 2015-ի կեսերից ի վեր գրանցված առավելագույն արժեքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով աճուրդի արդյունքները, նավթի գնաճը պայմանավորված է Իրանում տիրող իրավիճակի շուրջ բարձրացած մտահոգությամբ:
Երևանյան ժամանակով ժամը 14:40-ի դրությամբ՝ հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսների արժեքը նվազել է 0.21 տոկոսով՝ հասնելով 66.72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այսօր առավոտյան Brent-ի նավթի արժեքը 2015-ի մայիսից ի վեր առաջին անգամ հասել էր 67.29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.13 տոկոսով՝ հասնելով 60.34 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Երկու ապրանքանիշն էլ 2014-ից ի վեր առաջին անգամ տարին սկսել են 60 դոլարից բարձր արժեքով:
«Սև ոսկու» գնաճին նպաստող հիմնական գործոնը նոր տարվա առաջին աշխատանքային օրվա սկզբում խոշոր նավթ արդյունահանող և նավթահումք արտահանող երկրում՝ Իրանում տիրող անկարգություններն են:
Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում, Սպահանում և Ռեշտեում, դեկտեմբերի 28-ից ի վեր հակակառավարական ցույցեր են ընթանում: Բախումների հետևանքով 20 մարդ է մահացել: Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ցույցերը պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաև այլ երկրների կողմից հրահրումներով:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44