armeniasputnik.am-ի փոխանցմամբ Լոս Անջելեսում կայացած ամենամյա Վարդերի շքերթում հայկական «վարդերի կառքն» արժանացավ ժյուրիի մրցանակին։ Այս մասին հայտնում է Los-Angeles Times-ը։
«Հայկական արմատներ» կոչվող ինստալյացիան պատրաստել էր «Վարդագույն կառքերի հայ-ամերիկյան ասոցիացիան»։ Ստեղծողների մտահաղացման համաձայն` «Հայկական արմատներ» կառքը խորհրդանշում է հարգանքը հայ կանանց նկատմամբ, որոնք անդադար աշխատում են և նեցուկ դառնում իրենց ընտանիքներին։
«Մեր կյանքում կանայք՝ մեր մայրերը, քույրերը, տիկնայք, անփոխարինելի են։ Նրանք իրենց կնվիրեն (ընտանիքին, խմբ․)` փոխարենը ոչինչ չպահանջելով», — ասել է ասոցիացիայի կառավարման անդամ Նուբար Դերբեդրոսյանը։
Նա նաև հիշեցրել է, որ «Վարդագույն կառքերի հայ-ամերիկյան ասոցիացիան» մասնակցել է չորս Վարդերի շքերթի և երեքում ստացել տարբեր պարգևներ։ Անցած տարի հայկական թիմի «Երազանքի դաշտեր» անվանումով կոմպոզիցիան արժանացել էր «Անցյալի նախագահներ» պարգևին։ Կառքը խորհրդանշում էր ամերիկահայերի ձեռքբերումները գրականության, երաժշտության և գիտության ասպարեզներում։
«Դա պատիվ է մեզ համար։ Մենք փորձում ենք ներկայացնել բոլոր հայերին, այլ ոչ թե միայն նրանց, ովքեր ապրում են Գլենդելում, Փասադենայում կամ Լոս Անջելեսի շրջակայքում», — ասել է Նուբար Դերբեդրոսյանը։
Վարդերի շքերթն ամենամյա միջոցառում է, Կալիֆոռնիայում անցկացվող ամենամեծ շքերթներից մեկը։ Ամեն տարի անցկացվում է հունվարի 1-ին։ Վարդերի շքերթին մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ։
                                        11:59
                                        10:36
                                        10:15
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45