Այս տարիներին Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ իր հարեւանների եւ առաջին հերթին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե կարո՞ղ են ինչ-ինչ դրական նախադրյալներ առաջանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի համար, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Թուրքիան վերջնականապես հեռանում է ժողովրդավարական սկզբունքներից եւ էլ ավելի ավտորիտար երկիր է դառնում:
Նրա խոսքով՝ հայկական կողմը քանիցս հայտարարել է, որ այս գործընթացը կարող է ընթանալ միայն միմյանց հանդեպ կողմերի որեւէ նախապայմանի բացակայության պարագայում: «Հայաստանը դեմ է վերջնագրերի ճանապարհով հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան սահմանակցում է մեզ: Եվ Թուրքիան է շրջափակում Հայաստանի հետ սահմանները»,- արձանագրեց Շարմազանովը՝ հավելելով, որ նման պահվածքը 21-րդ դարում անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ հայ-թուրքական սահմանը թուրքական կողմի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: 2 երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թվականի աշնանից նախաձեռնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 2009-ի հոկտեմբերի 10-ին 2 երկրների ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ: Սակայն հետագայում Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել ղարաբաղյան հակամարտության մասով, ինչը բերեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի փաստացի խզման: Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված է:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44