Երկրի տնտեսական զարգացման գոր ծում շատ կարեւոր են ներդրումային ծրագրերի իրականացումը: «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռ նությամբ Հայաստանում իրականացվում են բազում ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են միմիայն Հայաստանի բարօրությանը: Այսօր արդեն ընթացքի մեջ է եւս մեկ ծրագիր, որի արդյունքում Հայաստանը կունենա բազմաֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համարժեք կրկես: Այս պահին ընթանում են Երեւանի կրկեսի վերակառուցման աշխատանքները: «Դե Ֆակտո» ամսագիրը զրուցել է «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գասպարյանի հետ:
-Պարո՛ն Գասպարյան, այս պահին ընթանում են կրկեսի վերակառուցման աշխատանքները, կխնդրեմ ներկայացնեք` ո՞ր փուլում են աշխատանքները:
-Հայաստանում ունեցել ենք կրկեսային արվեստի պատմության վառ էջեր, որը մեզ պարտավորեցնում է զարգացնել հայկական կրկեսի ավանդույթները, ինչն առանց ժամանակակից կրկեսի պահանջներին համապատասխան շենքային պայմանների` հնարավոր չէ անել: «Տաշիր Գրուպ» ընկերությունը հանդես եկավ հայրենասիրական նախագծի` երևանյան կրկեսի վերակառուցման աշխատանքների իրականացման նախաձեռնությամբ: Կարապետյանների ընտանիքի կատարած ներդրումների շնորհիվ կառուցվում է բազմաֆունկցիոնալ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրկեսի շենք, որն իր պայմաններով հնարավորություն կընձեռի ոչ միայն հայ արտիստներին բեմականացնել հիանալի ներկայացումներ, այլ նաև հյուրընկալել աշխարհի լավագույն կրկեսային կոլեկտիվներին` նրանց տրամադրելով բեմական, վարժանքների և հանգստի կատարյալ պայմաններ: Այս նախագիծը «Տաշիր Գրուպ» ընկերության կողմից կյանքի է կոչվում միմիայն պահպանելու կրկեսային լավագույն ավանդույթները: Կարելի է ասել, որ այս պահին կրկեսի վերակառուցման հիմնական աշխատանքները կատարված են, մնացել են ներքին հարդարման աշխատանքները և ինժեներական աշխատանքները:
-Ինչպիսի՞ տեսք կունենա կրկեսը շինարարական աշխատանքների ավարտին, արդյո՞ք փոխվելու է շենքի նախագիծը:
-Մենք պետք է այնպես անենք, որպեսզի չշեղվենք շենքի բուն նախագծից, սակայն կրկեսի շենքային պայմանների ժամանակակից չափորոշիչները չէինք կարող անտեսել, քանի որ դրանք ներկայացումների խաղացանկի և բովանդակության ընդլայնման հնարավորություն են տալիս ինչպես մեր արտիստներին, այնպես էլ դրսից ժամանած հյուրերին: Շենքը ընդհանուր լինելու է քարի, ապակու համադրությամբ: Ապակիները լինելու են կետային լուսավորությամբ` լեդային և ինտերակտիվ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո, կունե նանք սեյսմակայուն շենք (9 բալ), որն իրենից ներկայացնելու է 6-հարկանի կառույց, ունենալու է նաև նկուղային երկու հարկ: Այս պահին կարող եմ ասել, որ շենքի հիմքը փոքր-ինչ ընդլայնվել է, քանի որ նրա բեմը և գմբեթի բարձրությունը չէին համապատասխանում այսօրվա նորմատիվային պահանջներին, ավելացվել է հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերի թվաքանակը` հասցնելով մինչև 2300-ի` նախկին 1500-ի փոխարեն: Շենքի առաջին հարկում ունենալու ենք ադմի նիստրատիվ բաժին, մնացյալ հարկերում կտեղակայվեն գրիմի, նախքան բեմելը` վարժանքների համար նախատեսված սենյակներ: Շենքի ներսում կլինեն նաև մանուկների և մեծերի ժամանցը հետաքրքիր կազմակերպելու վայրեր: 5-6-րդ հարկերում ունենալու ենք հյուրանոցային մի քանի համարներ` նախատեսված հյուրախաղերով կրկես ժամանած հյուրերի համար: Շենքի արտաքին տարածքը բարե կարգվելու է, ստեղծվելու է ցայտաղբյուրներով, նստարաններով հագեցած կանաչ գոտի:
-Եվ վերջում, ի՞նչ կցանկանաք ավելացնել:
-Ցանկանում եմ ամբողջ կրկեսի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնել Կարապետյանների ողջ գերդաստանին նմանատիպ մեծածավալ և անշահախնդիր աշխատանքի համար: Իրենց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն ունենալու է բազմաֆունկցիոնալ կրկես, որը կծառայի ողջ ազգաբնակչությանը:
Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի /DF.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33