Կմեկնեիք Հայաստանից այլ վայրում մշտապես բնակվելու՝ 2017 թվականին Հայաստանի բնակիչների 33 տոկոսը այս հարցին դրական պատասխան է տվել:
Այս մասին են վկայում հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացված հարցման արդյունքները, որոնք արտացոլված են «Կովկասյան Բարոմետր 2017» զեկույցում:
Հարցվածների 65 տոկոսը պատասխանել է, որ մշտապես չէր մեկնի, իսկ 2 տոկոսը դժվարացել է պատասխանել:
2017 թվականը արտագաղթի տեմպերի տեսանկյունից ամփոփելիս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ դա ընդհանուր ցավ է և վերաբերվում է բոլոր խավերին: Սոցիոլոգի խոսքով վիճակն այն է, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսը հենց հիմա էլ կարող է գնալ, եթե հնարավորություն ունենա:
«Մոտ կեսը` 45 տոկոսը արտագաղթելու տրամադրություն ունի, մնացածը `25 -30 տոկոսը մնում է հայրենասեր ու մտադիր է ապրել Հայաստանում: Այլ բան է, որ ուսանողների զգալի մասը`75 տոկոսը, այստեղ իր ապագան չի տեսնում, որովհետև մենք տեխնիկական ուսումնարաններ չունենք, աշխատատեղեր չունենք»-ասաց Ադիբեկյանը:
Նա նշեց, որ Հայաստանում 1000 գործարան փակվեց, 300 տնտեսական ձեռնարկություն, կոլխոզները լուծարվեցին, ինչի հետևանքով մեծ թվով մարդիկ, ըստ Ադիբեկյանի, կորցրին աշխատանք:
«Արդեն այն ժամանակ մեկ միլիոն մարդ արտագաղթեց, որ կարողանա իրեն, իր ընտանիքը պահի, աշխատի: Հիմա մենք դարձել ենք ագրոարտադրող, վերամշակող, մի քիչ ինովացիոն, տեղեկատվական: Գիտությունը մահամերձ վիճակում է, որ մի հատ հայտնագործություն անենք, աշխարհին զարմացնենք, այդպիսի բան չկա»,-ասաց սոցիոլոգը:
Ադիբեկյանի կարծիքով Հայաստանին հարկավոր է գոնե առաջնային 100 -150 հազար աշխատատեղեր, որ կարողանանք գործազրկությունը ու արտագաղթը կանխել, որովհետև արտագաղթի հիմնական պատճառը գործազրկությունն է կամ ընտանիքների ցածր եկամուտները:
«Իսկ այդ 100 հազար աշխատատեղը ստեղծելու համար մեզ առնվազն պետք է 150 միլիարդ դոլար ներդրում, ով պետք է դա անի մի երկրում, որը փակուղային է, տարածքային խնդիրներ ունի, և այլն: Դրա համար ոչ դասական լուծումներ են պետք, որ կարողանանք դուրս գալ այս վիճակից: Եթե կարողանանք գոնե մի քանի խոշոր գործարան կառուցել մարզկենտրոններում, դրանց շուրջը բնակչությունը կարող է իր գլուխը պահել»,-ասաց Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով արտագաղթի ծավալներն ամենից շատը Գյումրիում են, որտեղ էլ աղքատության մակարդակն է բարձր: Իսկ օրինակ` Արմավիրի մարզում, ըստ Ադիբեկյանի, աշխատատեղերի բացման որոշակի աճ է նկատվել, ծնելիությունն է բավականին աճել. նախորդ տարվա համեմատ այս տարի 1500 –ից ավելի երեխա է դպրոց գնացել:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33