iravaban.net-ը գրում է. Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենաներով ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող 14000-24000 դրամ գումարների խնդրի վերաբերյալ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերը հիշատակված գումարները ձևավորվում են հետևյալ վճարներից.
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար վճար` թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ տասնհինգ օրվա համար (20000 դրամ 30 օրվա համար),
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) մարդատար ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի (նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում) արտանետման դիմաց գանձվում է 3750 դրամ: Բանկային միջնորդավճարներ` 200 դրամ:
Նշենք նաև, որ, Վրաստանի Հանարապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ սահմանին չեն գանձվում վերոհիշյալ վճարները, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի դրույթներով սահմանված է, որ Պայմանավորվող կողմերից (ՀՀ և ՎՀ) մեկի տարածքում գրանցված և սույն Համաձայնագրի համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, փոխադարձության հիմունքներով ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հատուկ գանձումներից կամ տուրքերից:
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նմանատիպ միջկառավարական համաձայնագրի կնքման դեպքում տվյալ վճարները չեն գանձվի նաև ՌԴ-ում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ ժամանող անձնանցից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44