ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի միջազգային հանրության մոտ այն մոտեցման ամրապնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ենթարկվել ցեղասպանության ԼՂ ազատագրված տարածքների զիջման պարագայում: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Միևնույն է` Ադրբեջանը, եթե ամրապնդվեց Արցախի ազատագրված տարածքներում, հաջորդ քայլը լինելու է հարվածը Լեռնային Ղարաբաղին, այսինքն` հայկական բնակեցված տարածքների ուղղությամբ: Հայկական կողմը առաջին հերթին Ռուսաստանին ու նաև համաշխարհային հանրությանը պետք է կարողանա բացատրել, որ նման քայլը հղի է ցեղասպանական հետևանքներով»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:
Բանախոսը կարևոր քայլ համարեց այն, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին ագամ համաշխարհային հանրությունը եվրոպական բարձր ամբիոններից պատգամավորների մակարդակով սկսել է խոսել Արցախի ժողովրդին սպառնացող վտանգի մասին, իսկ դրանից խուսափումը տեսնում է ԼՂՀ-ն ճանաչելու մեջ: «Վերջին վայրագությունները, որ նախաձեռնեց Ադրբեջանը, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մակարդակի գործողություններ էին, հուշում են, որ Արցախի ժողովուրդը կարող է ենթարկվել ցեղասպանության, ու 100 տարի հետո հայ ժողովորդի հետ կարող է կրկվել այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին: Գոնե եվրոպական խորհրդարանի պատգամավորների մակարդակով խոսվում է այն մասին, որ ցեղասպանությունից Արցախի հանրությանը փրկելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է: Կարծում եմ` ՀՀ արտաքին գործերի գերատեսչության առաջին խնդիրր պետք է լինի այն, որ շարունակի աշխարհի մոտ այս մոտեցումն ամրապնդելը»,-հավելեց պատմաբանը:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
15:55 15.06.25
11:44 16.06.25
11:06 16.06.25
10:01 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03