Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Առաջին ալիքի» «Օրակարգ» հաղորդման ժամանակ ներկայացրել է ըստ նոր սահմանադրության ՀՀ նախագահ և վարչապետ ընտրելու կարգը:
Նախարարը հայտնել է, որ նախագահի թեկնածու է առաջադրելու պատգամավորների ¼-ը, եթե թեկնածուներից մեկը ստանում է ձայների ¾-ը, այսինքն՝ 75%-ից ավելին, նա կհամարվի ընտրված նախագահ: Եթե նախագահների թեկնածուներից և ոչ մեկը չի ստանում նշված քանակի ձայներ, ապա երկրորդ փուլում հանրապետության նախագահն ընտրվում է ձայների 3/5-ով, այսինքն՝ 60%-ով:
Նախարարը տեղեկացրել է, որ եթե երկրորդ փուլում էլ նախագահ չընտրվի, ապա երրորդ փուլում քվեարկվելու են միայն առավելագույն երկու ձայներ ստացած թեկնածուները և նախագահ ընտրվելու է նա, ով կստանա ավելի շատ ձայն:
Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ վարչապետի ընտրության համար այլ մեխանիզմ է նախատեսված, քանի որ վարչապետն ավելի քաղաքականացված դեպք է:
«Վարչապետի թեկնածուներին առաջադրելու են խմբակցությունները, վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու չստացավ այդքան ձայն, իսկ դա պետք է ունենա 7–օրյա ժամկետում, ապա 7-րդ օրը տեղի կունենա նոր քվեարկություն նոր թեկնածուներով, և այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների 1/3-ը»,-ասել է նախարարը:
Վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարություն: Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը և Ազգային ժողովն էլ իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44