Հայաստանի Հանրապետությունը շարունակում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին համահունչ աշխատանքները՝ ուղղված ՀՀ դատական համակարգի բարեփոխմանը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Սոֆիայում մեկնարկած «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովի ժամանակ: Այդ համատեքստում նախարարը կարևորել է Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ Նախագահի կարգադրությունը: Նրա խոսքով՝ այս ռազմավարական ծրագիրն ընդգրկում է քրեական, քաղաքացիական և վարչական արդարադատությունը, ինչպես նաև դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը: Արփինե Հովհաննիսյանը հատկանշական է համարել նաև 2015 թվականի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրությունը, որն ապահովում է իրավունքի գերակայության սկզբունքի շարունակական ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, դատական համակարգի անկախությունը երաշխավորող սահմանադրական ընթացակարգերի զարգացումը: Այդ առումով նախարարը կարևորել է ԵԽ մասնակցությունը՝ նոր Սահմանադրությանը համահունչ Դատական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի նպատակը Եվրոպայի խորհրդի և նրա անդամ պետությունների միջև երկխոսությունը խթանելու հնարավորության ստեղծումն է՝ ուղղված անկախ և անկողմնակալ դատական համակարգի ապահովմանը:
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հարգանքով ՝ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35