Այսօր առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ քրեական աշխարհում հայտնի, հանգուցյալ Ճվճվ Արոյի՝ Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանն է եղել մեքենայի ղեկին։
Տրանզիտ համարանիշով սպիտակ BMW X6-ով Աբովյան-Սայաթ- Նովա խաչմերուկում բախվել է Toyota Corolla մակնիշի ՃՈ մեքենային, ինչի հետևանքով մեքենայի վարորդը մահացել է, մյուս ՃՈ տեսուչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ BMW X6-ի բեռնախցիկում, ավտոմեքենայի համարանիշներ են հայտնաբերվել, այդ թվում՝ ռուսական պետհամարանիշ։
Hraparak.am-ը ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից փորձեց մի քանի մանրամասն իմանալ կատարվածի վերաբերյալ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, նախնական տեղեկությամբ՝ ում մեղավորությամբ, ինչ հանգամանքներում և այլն։ Բայց Խաչատրյանն ասաց, որ ինքն իրավասու չէ մեկնաբանություն տալ, քանի որ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և կարող է իրենց տված ցանկացած տեղեկատվություն դիպչել քրեական գործի շահերին։ Մեզ հետաքրքիր էր նաև՝ ՃՈ տեսուչները ամրակապված եղե՞լ են, թե՞ ոչ, քանի որ ամրագոտու պարագայում հնարավոր է՝ խուսափեին մահից կամ ծանր վնասվածքներից։
Նկատենք, որ ՃՈ տեսուչները ամրագոտի գցելու սովորություն չունեն, իրենք «արտոնյալ» են այդ հարցում, կարծես այդ անվտանգությունն իրենց համար չէ։ Բայց ամրակապված չլինելու համար հեշտությամբ տուգանում են մյուս վարորդներին՝ անունը դնելով, թե անվտանգության համար են անում։
«Բնականաբար, բոլոր տեսակի պատահարներն առաջանում են ինչ-որ կանոնի խախտման հետևանքով, առանց խախտման պատահար չի կարող առաջանալ։ Բայց դա միայն կպարզվի գործի քննության արդյունքներով, թե որ կանոնն է խախտվել, ում կողմից է խախտվել և արդյոք դա գտնվո՞ւմ է պատճառահետևանքային կապի մեջ առաջացած հետևանքների հետ, թե՞ ոչ»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33