ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր «Կրիպտոարժույթը ֆինանսական շուկաներում» թեմայով քննարկում էր կազմակերպել:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, թե ինչ-որ առումով այն նման է սովորական արժույթին, ինչ որ առումով արժեթղթին, բայց, ըստ էության, այն ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը:
«Իր ներխուժումով ֆինանսական շուկա կարծիքների առումով հեղաշրջման նման մի բան է առաջացրել, ես չեմ կարող ասել, որ այս խնդիրները մեզ համար այսօր առօրեական են, բայց արագ փոփոխվող աշխարհում չի բացառվում, որ որոշակի ժամանակ հետո մենք պարտադրված լինենք որոշակի վերաբերմունք դրսևորել այս խնդրի հետ կապված»,- ասաց նա և նշեց, այսօրվա քննարկումը խնդրին ծանոթանալու և նախնական տեղեկություն ստանալու համար է:
Հիմնական զեկուցումով հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ով նշեց, որ նախորդ տարվանից արդեն քննարկման բուռն թեման կրիպտոարժույթներն էին, հիմնականում բիթքոյնները և հակասական կարծիքներ են հնչել, հայտարարություններ, որ սա է ապագան, երկրները հրաժարվելու են դրամ տպելուց և, ըստ էության, նոր աշխարհակարգ է ձևավորվելու:
Ըստ նրա, եղան նաև այնպիսի կարծիքներ, հիմնականում պետական ընկերության ներկայացուցիչների կողմից, որ բարդ է խոսել որևիցե տիպի նույնիսկ կարգավորման մասին, պետք է սպասել, հասկանալ ինչ է, քանի որ տեխոնոլոգիան, որտեղ ներ է դրվել և շահագործվում է, բավական բարդ իրավիճակում է:
Վախթանգ Աբրահամյանը նշեց, որ որոշ երկրներ խիստ սահմանափակումներ են դրել, մասնավորպես Ճապոնիան այս պահի դրությամբ ընդունել է կրիպտոարժույթները որպես վճարային միջոց:
«Սակայն երբ որ գործը հասավ նրան, որ պետք է վերահսկվի այդ գործընթացը, թե ինչ պետք է անել, ապա 29 բորսաներից, որոնք զբաղվում էին կրիպտոարժույթներով, մեկ ամսվա մեջ 18-ը փակվեցին, քանի որ ԿԲ-ն, որ պետք է մտներ ստուգումներ իրականացներ փողերի լվացման պայքարում համապատասխանություն մտցնելու, այս դեպքում բացառվում է, քանի որ մեկ շատ պարզ սկզբունք կա այս տեխնոլոգիայում, դա անձերի իդենտիֆիկացման գրեթե անհնարինությունն է: Այսինքն՝ մենք, երբ խոսում ենք ֆինանսական փոխանցումների մասին, ունենք հստակ կողմերի բացահայտման մեխանիզմներ, դրանց սառեցմանն ուղղված մեխանիզմներ, որոնք կարող են կիրառվել անհրաժեշտության դեպքում, այս պարագայում որևիցե վերահսկողություն չունես, թե ով քեզ փող կուղարկի, դեռ հարց է՝ կարող ես բացահայտել ինչի համար է փողը և ումից է եկել»,-բացատրեց նա:
ԿԲ փոխնախագահը նշեց, որ եթե նայենք Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին հայտարարությունները, ապա պետք է խիստ զգուշավոր լինել: Նրանք կոչ են անում երկրներին զերծ մնալ քննարկումներ կազմակերպելուց, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես խրախուսում նման գործընթացներին:
«Ինչո՞ւ է ռիսկային, քանի որ կրիպտոարժույթների 90%-ից ավելի շրջանառությունն անօրինական է, հիմնականում կիբերհանցագործություններին ուղղված ֆինանսավորում է»,-ասաց նա և հավելեց, որ կարելի է ասել դրախտային իրավիճակ է ստեղծված, քանի որ անձերը իդենֆիկացված չեն, ինչ-որ թվերի շարք է միայն, որտեղ հնարավոր է ցանկացած գործողություն անել, և չես էլ կարող հիմնավորել, այդ գումարն արդյոք նախկինում օգտագործվել է ոչ իրավական պահանջների համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ Էստոնիան էր պետական մակարդակով հայտարարել, թե հետաքրքրված են կրիպտոարժույթով, որից հետո Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարություն արեց, որ վերահաստատում էր, որ ԵՄ-ում միակ վճարային միջոցը եվրոն է, և եթե որևիցե երկիր դա չի հասկանում, դա իր խնդիրն է և խոսակցությունը վերացավ:
Վախթանգ Աբրահամյանը նշեց, թե վերջերս ԿԲ-ն 20 գործընկեր ԿԲ-ների ղեկավարների հետ հանդիպում է ունեցել, որտեղ Չինաստանի ԿԲ նախագահը ներկայացրել է, թե ինչպիսի զգուշավորությամբ է վերաբերում կրիպտոարժույթի թողարկմանը, որի 60%-ից ավելին հենց Չինաստանում է իրականացվում:
«Դա մաթեմատիկական ալգորիթմ է, որի հիման վրա հաշվարկվում է միավոր, որը ինչ-որ արժույթ է իրականացնում, չնայած տակը տնտեսական հաշվարկ չկա, դա, ըստ էության, փուչիկ է, և նշեց, որ բավական վտանգավոր տենդենց է նկատվում, որ փորձում են տարբեր տեղեր գովազդելով փորձել ներմուծել այդ ամենը»,- ասաց նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33