Դեկտեմբերի 8-ին Կառավարության շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիան արդյունավետ էր այնքանով, որ մեզ հայտնեցին՝ վերահաշվառման արգելքը չեղարկվել է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը:
Նա նշեց, որ վերահաշվառման արգելքի հանվելը ոչ թե իրենց առաջարկն էր, այլ պահանջը, որն, ըստ էության, կատարվեց:
«Այսինքն՝ որոշակի հանգստություն հիմա կա, արդեն, կոպիտ ասած, սառը գլխով կգնանք բանակցությունների: Հիմա իրենք նաև մեզ առաջարկեցին նստել բանակցությունների սեղանին: Մենք այսօր խմբով առաջարկներ ենք գրելու և մինչև հունվարի 12-ը պետք է ներկայացնենք Կառավարությանը, վարչապետին և դրանից հետո կհասկանանք, թե ինչ կլինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց օրակարգում շարունակում է մնալ հիմնական պահանջը՝ չեղարկել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելք ենթադրող նախագիծը:
Tert.am-ի դիտարկմանը, թե փաստորեն այն կետը, որը նախագծում իրենք համարում էին հակասահմանադրական, քանի որ անձի՝ գույքը ազատ տնօրինելու իրավունքն է սահմանափակվում, հանվել է, Գևորգ Աճեմյանը նկատեց, որ այդ մասով բողոքներ չկան:
«Ասեմ, որ խնդրով հիմնականում ավելի շատ շահագրգռված են ներմուծողները, մենք հիմա ավելի շատ իրենց շահերն ենք ներկայացնում, քանի որ քաղաքացիները հասան իրենց նպատակին, այսինքն՝ վերահաշվառումը թույլատրվում է, մարդիկ առուծախով կարող են իրենց գույքն օգտագործել»,-ասաց նա :
Գևորգ Աճեմյանի խոսքով ներմուծողներից շատերը նշում են, որ եթե անգամ ներմուծման արգելքը չհանվի, գոնե ժամկետը երկարացնեն, քանի որ նրանք երկարաժամկետ վարկային պարտավորություններ ունեն:
«Գոնե մեկ տարով հետաձգվի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց վարկային պարտավորությունները սպասարկել: Ունենք տարբերակ, որ աջ ղեկանիվով մեքենաների դրույքաչափը բարձրանա, և ձախ ղեկանիվովի դրույքաչափը իջնի: Բավականին շատ առաջարկներ ունենք»,- ասաց նախաձեռնության համակարգողը:
Գևորգ Աճեմյանի խոսքով՝ իրենց չեն համոզել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի դիտարկումները և այն, որ Հայաստանում աջակողմյան երթևեկություն է, աջ ղեկով մեքենաների շահագործումը նույնպես վթարների պատճառ է դառնում:
«Դեռ ավելին, մեզ վիրավորեց նախարարը, մենք Վահան Մարտիրոսյանի հետ, առհասարակ, բացարձակ ոչ մի խոսակցություն չենք ունենալու, մինչև ինքը ներողություն չխնդրի «կամիկաձե» արտահայտության համար, որ ինքը արեց աջ ղեկանիվով մեքենաների վարորդների հասցեին»,-ասաց նա:tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33