ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը 2018 թվականի մասին խոսելիս կարևոր է համարում նախորդ տարվա ձեռքբերումների ու թերացումների մասին խոսելը:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե իր համար ՀՀ-ի կարևոր ձեռքբերումներից է Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի մեջ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
«Այս համաձայնագիրը կարևոր է ՀՀ-ի համար՝ և՛ կոռուպցիայի դեմ պայքարում, և՛ վիզաների ազատականացման ու մի շարք այլ խնդիրներում առաջընթաց ապահովելու համար: Իշխանությունն ունի քաղաքական կամք իր բոլոր որոշումները և այս համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար»,- ասաց նա:
Սակայն պատգամավորը նաև չհերքեց, որ բացթողումներ նույնպես եղել են: Աճեմյանը նկատեց, որ հասարակության մեջ նաև արդարացի դժգոհություններ են եղել, ինչը պայմանավորված է նրանով, որ հասարակության կյանքը բարեկեցիկ չէ:
«Մեր երկրում աշխատանք գտնելու խնդիրներ ունեցողները դեռ շատ են, ունենք աղքատություն: Այս ամենի դեմ պայքարը օրակարգային խնդիր է մեր այս տարվա գործունեության համար: Քանի որ 2018 թվականը քաղաքական առումով շատ որոշիչ է լինելու, համարում եմ, որ մենք պետք է կյանքի կոչենք և՛ Սահմանադրությունը, և՛ նոր պառլամենտական օրակարգ ձևավորենք, որն, իրականում, մեզ ուղենիշ պետք է հանդիսանա այս խնդիրները լուծելու համար: Խորհրդարանն իր առաջին ուղենիշը համարում է ժողովրդին ծառայելը»,- նշեց Կարինե Աճեմյանը:
Պատգամավորի գնահատմամբ՝ յուրաքանչյուր խորհրդարանական պետք է իր տեղում ակտիվ աշխատի, որպեսզի հասարակության սոցիալական խնդիրների լուծման տարբերակ ունենա: Սակայն Կարինե Աճեմյանը ներքին խնդիրներից զատ կարևորեց արտաքին քաղաքականության մարտահրավերների հետ հաշվի նստելը և նկատեց, որ աշխարհը դինամիկ զարգանում է և պետք է կարողանա ճկուն գործել:
Հանրապետական պատգամավորը պատասխանեց նաև 2018-ին ՀՀ վարչապետ ընտրելու գործընթացի վերաբերյալ հարցերին և նշեց, որ որևէ անսպասելի բան չի լինելու:
«Մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, ես շատ երջանիկ կլինեմ 2018-ի ապրիլից հետո, երբ այս որոշումը կայացված լինի, ու բոլորս լծվենք մեր գործին: Իրականում, որևէ շատ անսպասելի բան տեղի չի ունենալու, մենք բոլորս գիտենք, թե ով կարող լինել վարչապետ: Երբ խոսում եմ արտաքին քաղաքականության, ներքին խնդիրների մասին, իսկ վարչապետի պաշտոնն արդեն այն է, որն իր մեջ այս ամենը պետք է համախմբի ու կենտրոնացնի, և այս առումով, կարծում եմ, որ մեր հանրապետության և Հանրապետական կուսակցության նախագահն այս բոլոր հատկանիշներին տիրապետում է»,- եզրափակեց Կարինե Աճեմյանը:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33