Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Գործով անցնում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը։
Այսօրվա նիստին ևս ՊՊԾ գունդը զավթելու, սպանության և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի դադարեցնելու հացադուլը և դատարանին հիշեցրեց, որ նախորդ նիստին դատարանի գրությունը փոխանցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանն ու ստացել է պատասխան։
Հիշեցնենք,որ նախորդ նիստին դատարանը գրություն էր ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ` հայտնելով, որ եթե կալանավորին այլ ՔԿՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է դատարանի համաձայնությունը,ապա այս մասին պետք է համապատասխան գրությամբ դիմել դատարանին։
Դատավոր Մակյանը հայտնեց, որ հունվարի 8-ին գրություն է ստացել, որում ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը հայտնել է.
«Արմեն Բիլյանը դեկտեմբերի 21-ին գտնվելով հացադուլի մեջ գանգատվել է գլխապտույտից։
Նրան զննել են բժիշկները և զննությամբ պարզվել է, որ Բիլյանի մոտ կա հարմարվողականության խանգարում, նշանակվել է բուժում, լրացուցիչ հետազոտության կարիք չի զգացվել։ Բացի դրանից` Արմեն Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»»։
Ինչ վերաբերում է Բիլյանի՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջին և հիմնավորմանը, որ այնտեղ պատշաճ բուժօգնություն է տրամադրվում, ՔԿՎ պետի տեղակալը պատասխանել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նույն պայմաններն են, ուստի բուժման նպատակով Բիլյանին այլ ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտություն չկա։ Սակայն ՔԿՎ պետի մյուս տեղակալը Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանին դեկտեմբերի 26-ին այլ պատասխան է տվել.
«Պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ ինձ գրությամբ հայտնել է. «Քանի որ դատական նիստերը տեղի են ունենում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ապա Բիլյանին այլ ՔԿՀ տեղափոխելը հնարավոր է միայն վարույթն իրականացնող մարմնի համաձայնությունից հետո»»։
Արմինե Ֆանյանը դատարանին միջնորդեց որոշում կայացնել այդ հարցով և գրությունները կցել գործին։ Այդ ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ Արմեն Բիլյանը, ով ասաց, որ հացադուլը չի դադարեցնելու. «Մահս եք ուզում, կստանաք, հացադուլը չեմ դադարեցնի, իսկ դուք պատասխան կտաք»։
Գործով պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ ՔԿՎ պետի տեղակալները Բիլյանի տեղափոխության վերաբերյալ իրարամերժ պատասխաններ են տվել։
Գրությունները կցվեցին գործի նյութերին։ Դատավորն ասաց, որ դատարանը չէր կարող տեղյակ լինել Ֆանյանին տրված պատասխանի մասին։ Այնուհետ վատացավ նաև Բիլյանի ինքնազգացողությունը, ինչի համար դատարանն ընդմիջում հայտարարեց. Բիլյանի համար հրավիրվեց շտապօգնություն։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33