ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քրեական գործերով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
ՀՔԾ-ից հայտնում են. «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում խուլիգանության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Հ. Վ.-ն հաղորդում է տվել, որ հիշյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր հարցաքննության արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է շարադրել: Մասնավորապես, հարցաքննությունների ընթացքում Հ. Վ.-ն հայտնել է, որ որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել քրեական գործով անցնող երկու մեղադրյալների միջև, սակայն քննիչը հարցաքննությունների արձանագրություններում գրի է առել, թե նա, իբր, ներկա է եղել վերջիններիս կողմից վիճաբանելու և միմյանց հարվածելու դեպքին:
Մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճռում արձանագրվել են խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն: Մասնավորապես, դատարանի կարծիքով` վրաերթի փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Գ. Հ.-ի հարցաքննության ժամանակ քննիչը դիտավորյալ չի արձանագրել քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք ելակետային տվյալներ, այլ դրանք արձանագրության մեջ լրացրել է ավելի ուշ` հարմարեցնելով հարցաքննությունից հետո ձեռք բերված այլ ելակետային տվյալներին:
Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44