Այսօր տեղեկատվություն շրջանառվեց այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը բարձրացրել է մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարները: Շրջանառվող տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Առաջին լրատվական»-ը դիմեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին.
_ Պարոն Նիկոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք շրջանառվող այն տեղեկատվությունը, որ բարձրացվել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարները և ինչպիսի՞ կարգավորումներ է նախատեսում Երևանի քաղաքապետարանն այս հարցի հետ կապված:
_ Բազմիցս առիթ ունեցել եմ ներկայացնելու, թե ինչով են պայմանավորված տվյալ փոփոխություններն ու կանոնակարգումները, բայց մեկ անգամ ևս նշեմ, որ ընդհանուր վարձավճարների թանկացում տեղի չի՛ ունեցել: Սա միևնույն արտադպրոցական դաստիարակության ծառայության համար Երևան համայնքում միևնույն տեղական վճարի սահմանում է: Ընդ որում, մի մասի համար վճարվող գումարի չափը նվազել է, մի մասի համար մնացել է նույնը, իսկ որոշ մասի համար՝ աճել: Այս վերջինի մասով Երևանի քաղաքապետարանը նախատեսել է արտոնություններ: Մասնավորապես, այն անձիք, որոնց համար տեղական վճարը՝ նախկինում վճարվող գումարի համեմատ, աճել է և առաջացել է վճարման խնդիր, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան և ստանալ վճարման լրացուցիչ արտոնություն: Ըստ էության, առկա կարգավորումները նախատեսում են հնարավոր բոլոր խնդիրների լուծումը:
_ Այսինքն աշակերտների ծնողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան և ստանալ արտոնություններ:
_ Այո՛, մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնց համար վճարի փոփոխություններով պայմանավորված առաջացել են վճարման խնդիրներ, մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ կարող են դիմել Երևանի քաղաքապետարան և նրանց կտրամադրվի լրացուցիչ արտոնություններ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33