«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
– Պարոն Շահգալդյան, մամուլը գրում է, որ վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա եք մեկնել և հսկայական շենք-շինություններ ձեռք բերել Համբուրգ և Բեռլին քաղաքներում: Անշարժ գույքի առևտրո՞վ եք հիմա զբաղվում:
– Նախ՝ ընդամենը երկու անգամ եմ Գերմանիայում եղել, իսկ Համբուրգ քաղաքում երբևէ չեմ եղել: Աստված անի, որ չարակամ մարդիկ, ովքեր նախանձում են իմ՝ Գերմանիա գնալուն, անհրաժեշտությունից ելնելով տարեկան մի քանի անգամ գնան Գերմանիա: Եվ եթե որևէ մեկը ապացուցի, որ ես գոնե մեկ անգամ եղել եմ Համբուրգում և որևէ այլ երկրում ունեցվածք ունեմ, ամբողջը նվիրելու եմ իրեն: Չար նախանձը խորտակելու է հայ ազգին: Գերմանիայում չունեմ բարեկամներ, հարազատներ և եղել եմ երկու անգամ՝ ընդամենը կնոջս առողջության հետ կապված. նրա առողջությունը շատ վատ է, նույնիսկ առաջարկում են տրանսպլանտացիա անել: Մենք օրհասական վիճակում ենք, իսկ մարդիկ նախանձում են:
– Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էիք: Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
– Կոնկրետ որևէ բանով չեմ զբաղվում, մանր-մունր բիզնեսներ կան, ինչն ապրելու անհրաժեշտություն է:
– Քանի որ բիզնեսով եք զբաղվում, թանկացումների վերաբերյալ ի՞նչ մտահոգություններ ունեք:
– Բնականաբար, թանկացումները շատ վատ են անդրադառնալու բնակչության կենսամակարդակի վրա, բայց դա գիտեք, թե ինչի հետևանք է: Եվ որևէ մեկը չէր էլ կարող չգնալ այդ քայլին, հարկային օրենսդրությամբ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում է տեղի ունեցել, տնտեսվարողներն էլ պետք է կարողանան իրենց շահույթն ապահովել:
– Իսկ քաղաքացու մասին ո՞վ պիտի մտածի:
– Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, ընդամենը կարծիքս ասացի:
– Մի՞թե հնարավոր չէր զսպել գնաճը, սուբսիդավորում անել:
– Կարծում եմ՝ դրա հնարավորությունը մեր երկրում չկա: Մենք ԵԱՏՄ կազմում ենք, ունենք ընդհանուր օրենսդրություն, մենք ևս դրա հետ պետք է առնչվենք: Չեմ կարծում՝ եթե կառավարությունը հնարավորություն ունենար, այդ քայլը չէր անի: Ցանկացած կառավարություն՝ լինի Հայաստանի, թե մեկ այլ երկրի, բնականաբար, կցանկանա այնպիսի քայլեր անել, որը կնպաստի ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Եվ եթե չկա այս պահին մեր երկրում դրա հնարավորությունը, ի՞նչ պետք է անել:
– Դրա համար էլ մարդիկ արտագաղթում են…
– Ինչ ասեմ, այդ արտագաղթը այլ երկրներում նույնպես կա:
– Գուցե ճիշտ կլիներ Հայաստանը ԵԱՏՄ-ից դո՞ւրս բերել:
– Սա շատ ծավալուն թեմա է: Եկեք չանդրադառնանք: Հենց այնպես չէր, որ Հայաստանը մտավ ԵԱՏՄ կազմ: Արտերկրում գտնվող մեր բնակչության մեծ մասը ՌԴ-ում է, դրան էլ գումարած մեր երկրից արտահանվող ապրանքի 90 տոկոսը իրացվում է Ռուսաստանում: Դե մնացածը պատկերացրեք:
– Չե՞ք կարծում, որ այս ամենը ի վերջո կհանգեցնի սոցիալական բունտի:
– Խնդրեցի քաղաքական հարցեր չտալ: Կարծիք չունեմ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33