ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագիծը: Նախագիծ-հայտարարության հեղինակներն են ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանը նշեց, թե նախագիծը հայ ժողովրդի վերաբերմունքը պետք է արտահայտի եզդի ժողովրդի նկատմամբ:
«Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ, և դրանք դատապարտման են ենթակա, որովհետև 100-ից ավելի տարիներ Ցեղասպանության վերապրած հայ ժողովրդի մասով դեռևս ամբողջական միջազգային ողջ հանրությունը չէ, որ ոչ միայն չի դատապարտել, այլ նաև չի ճանաչել: Այս առումով սույն հայտարարության ընդունումը եզդի ժողովրդի դեմ ոճրագործությունը որպես ցեղասպան գործողություն որակելու անհրաժեշտությամբ է պայմանավորված»,-ասաց նա և նշեց, որ ցավալի է, որ 21-րդ դարում ցեղասպանություն է կատարվել աշխարհի աչքի առաջ:
Մախմուդյանն առանց կոնկրետ թվեր ներկայացնելու նշեց, որ 2014թ-ին օգոստոսի 3-ին հարձակումներ եղան Իրաքի Սիջար քաղաքի վրա, հարձակման զոհ դարձան սկզբնական շրջանում ավելի քան 800 եզդիներ, որից հետո 5000 կանայք և աղջիկներ առևանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման, որոնք տեղավորում են ցեղասպանության եզրույթի տակ: Ըստ նրա, եզդի ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները նման են նրան, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 15թ.։
Բացի այդ ըստ նրա՝ բազմաթիվ փաստեր ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը:
«Մենք մատնացույց ենք անում հենց ահաբեկչական խմբավորումներին, որը հնարավորություն կտա եզդի ժողովրդին իրեն իրավունքները պաշտպանելու համար մատնացույց անել սուբյեկտներին՝ ահաբեկչական խմբավորումներին»,-ասաց նա և հավելեց, որ մի շարք միջազգային կառույցներ ընդունել են բանաձևեր:
Նշենք, որ նախագիծը «Ճանաչում և խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները:
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական և հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական և պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը:
Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց:
Կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու և վերացնելու համար»:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33