«Արցախն արդեն շուրջ 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի ու Արցախի հանրապետության դե յուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է, այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը»:
Է. Շարմազանովն ընդգծեց՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս ու Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ արցախյան խնդրի կարգավորումը տարածքային ամբողջականության հետ նույնացնելու հետ որևէ առնչություն չունի:
Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը նշել է երեք սկզբունքները, որտեղ, բացի տարածքային ամբողջականությունից, կա խաղաղ կարգավորման ու ինքնորոշման սկզբունքի իրացման խնդիրը:
«Մենք ասում ենք՝ Արցախը երբեք չի եղել, չի լինելու անկախ Ադրբեջանի մաս, Արցախի ճակատագիրը որոշել է Արցախի ժողովուրդը հանրաքվեով, և մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել այդ աստվածատուր իրավունքը մինչև լիակատար անկախություն»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից մշտապես հնչող տեսակետին, թե չեն ճանաչում Արցախի 91 թ-ի հանրաքվեի արդյունքները, ապա Աժ փոխնախագահն ասաց. «Ես ակամայից հիշում եմ խորհրդային միությունը, որն էլ չէր ճանաչում ԽՍՀՄ նախկին երկրների անկախությունը, հիմա ո՞ւր է խորհրդային միությունը, չկա, Արցախն էլ համալրելու է ՄԱԿ-ի լիարժեք անդամների թիվը»:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ աԼՂ կարգավորման հարցով այս տարվա ակնկալիքն էլ 2018 թ-ին խաղաղ կարգավորման ու խաղաղ բանակցությունների միջոցով հասնելն է խաղաղ հանգուցալուծման:
Աղբյուրը՝ Aysor.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33