Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում բացահայտվել է բնակատեղի, որը թվագրվում է ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով - 7-րդ հազարամյակի սկզբով: Իսկ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ամփոփելով 2017 թ. աշխատանքները:
«2017 թ. ֆունդամենտալ հետազոտությունների ժամանակ փայլուն արդյունք ունեցանք: Խոսքն այն մասին է, որ առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով - 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, ք.ա. 6-րդ հազարամյակի քառորդն էր»,- նշեց Պավել Ավետիսյանը:
Ըստ նրա՝ սա 2017թ. ամենաերևելի փաստագրումն է: Այժմ 1000 տարի ավելի վաղ ժամանակների հնավայրի մասին է խոսքը, որն ապացուցում է, որ Հայկական լեռնաշխարհի այս հատվածները բնակեցնողները նեոլիթյան դարաշրջանի սկզբնափուլերում այդ գործընթացների ակտիվ մասնակիցն են եղել:
«Միջազգային գիտության մեջ տեսակետ կա, որ միջուկային գոտիներից հմտությունները տարածվում էին Փոքր Ասիայով դեպի Եվրոպա: Ըստ էության, մենք այսօր փաստագրել ենք ժամանակակից Հայաստանի տարածքում հուշարձան, որն այդ ժամանակների է, այսինքն՝ միջուկային գոտիներին բնորոշ չափանիշներով հուշարձան ենք արձանագրել»,- հայտնեց նա:
Պավել Ավետիսյանի խոսքով՝ հիմա հերթը Մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս հնավայրը ընդգրկվի ցուցակներում և պետության կողմից պահվի:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն էլ ընդգծեց, որ Լեռնագոգում կավից շինության հետքեր են հայտնաբերվել: Հնավայրում հայտնաբերված բոլոր իրերի՝ ոսկրաբանական նյութերի, ածուխների ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրում են ունեցել:
«Հստակ կարող ենք ասել, որ Լեռնագոգը 8-րդ հազարամյակի վերջի - 7-րդ հազարամյակի սկզբի է, և հասարակությունը, որը ապրում էր այդտեղ, տիրապետում էր որոշակի ճարտարապետության: Մարդիկ տիրապետել էին կավի ճարտարապետությանը: Դեռևս 2015 թ. հետախուզական աշխատանքներ կատարելուց այստեղ գտել էինք 10-րդ հազարամյակին բնորոշ գործիքներ, որոնք քարից ճարտարապետության հետ կապ ունեին: Իսկ 2017 թ. արդեն ավելի մեծ մասշտաբով սկսեցինք պեղել և գտանք անխաթար շերտեր, ոսկրաբանական նյութեր, որոնք թույլ տվեցին ավելի հստակ պատկերացում կազմել»,- ասաց Արթուր Պետրոսյանը:
tert.am
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44