ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով թանկացումներին, ասաց, որ թանկացումները և գնաճը պետք է տարբերել և որոշ ապրանքների թանկացումը չի նշանակում գնաճի բարձր մակարդակ:
«Եթե այս գնաճային ցածր մակարդակի ֆոնը համեմատենք մեր տարածաշրջանի երկրների հետ, ապա Հայաստանում պատկերն ավելի տպավորիչ է, ավելի ցածր գնաճային տիրույթում է, քան օրինակ ԵԱՏՄ երկրները, Թուրքիան, Իրանը»,-ասաց նա և նշեց, որ մեզ մոտ թեև գնաճը ցածր է, սակայն հավասարակշռված չէ:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ հոկտեմբերի 4-ին ընդունված Հարկային օրենսգիրքը ծրագրում էր այն թանկացումները, որոնք ներկայում կան:
Նա նաև նկատեց, որ այս թանկացումները քաղաքականացվում են. «Գների դեմ պայքարը նման է դոնկիխոտյան պայքարին՝ թղթե թրերով հողմաղացների դեմ: Դա քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձ է»:
Տնտեսագետը տարօրինակ համարեց, որ «Ելքը»-ը, ունենալով հզոր ամբիոն, փողոցային ակցիաներով է հանդես գալիս:
Ըստ նրա՝ սպառողական զամբյուղի վրա հատկապես անդրադառնալու է սեղմված գազի գնի բարձրացումը:
Ատոմ Մարգարյանն ընդգծեց՝ ուղղակի ներդրումները Հայաստանում եռապատկվել են անցած տարվա համեմատ, տպավորիչ է տնտեսական ակտիվությունը, որը 11 ամիսների ընթացքում կազմում է 7,3 տոկոս, իսկ տնտեսական աճը, ըստ նրա, կամփոփվի 5,8-6,2 տոկոսի շրջանակներում՝ միջինը 6 տոկոս կլինի:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33