D վիտամինի բարձր չափաբաժինը պահպանում է արտերիաների առաձգականությունը՝ կանխելով սիրտ-անոթային հիվանդությունների, սրտի կաթվածի զարգացումը եւ ապագայում կաթվածի առաջացումը: Այս մասին վկայում են ամերիկացի գիտնականների կատարած հետազոտության արդյունքները:
Սննդակարգում D վիտամինի մեծ քանակությամբ ավելացումը թույլ է տվել 4 ամսում 70 փորձարկվողների խմբում կրճատել արտերիաների խնդիրները, հայտնում է Newsmax.com-ը՝ վկայակոչելով PLOS One ամսագրում հրապարակված հետազոտությունը:
«Հիվանդների արտերիաների առաձգականությունը մեծացել եւ լավացել է»,- հայտարարել է հետազոտողների խմբի ղեկավար, Ավգուստայի համալսարանի Ջորջիայի Բժշկական քոլեջի պրոֆեսոր Յանբին Դոնգը:
Արյունատար անոթների վրա վիտամինի ազդեցությունն ուսումնասիրելու համար բժիշկ Դոնգը եւ նրա կոլեգաները հետազոտել են ավելորդ քաշով սեւամորթ ամերիկացիների: Մարդու մաշկը բնականորեն D վիտամին է սինթեզում արեգակի ճառագայթների անմիջական ազդեցությամբ: Սակայն ավելի մուգ մաշկը արեւի ավելի քիչ լույս է կլանում՝ նեգրոիդ ռասայի մարդկանց այս վիտամինի դեֆիցիտի նկատմամբ ավելի ընկալունակ դարձնելով: Դրանից բացի, ճարպը D վիտամինը որսալու եւ պահելու միտում ունի՝ նույնպես պայմանավորելով նրա դեֆիցիտի զարգացումը:
Հետազոտության մասնակիցները ռանդոմիզացվել են 4 խմբի. 1-ին խմբին D վիտամինի օրական 600 ՄՄ դոզա է տրվել, 2-րդ խմբին՝ 2000 ՄՄ, 3-րդ խմբին՝ 4000 ՄՄ, 4-րդ խումբը պլացեբո է ընդունել: Արդյունքում 70 երիտասարդ տղամարդկանց եւ կանանց խմբում 4 ամիս D վիտամինի ամենօրյա հավելյալ ընդունումը նպաստել է արտերիաների կարծրության նվազմանը: Մասնակիցների արտերիաների առաձգականությունը ավելի է մեծացել D վիտամինի ավելի բարձր դոզաների ընդունման դեպքում: D վիտամինի բարձր դոզաներ ընդունած անձանց մոտ տոքսիկ էֆեկտներ չեն հայտնաբերվել:
Գիտնականների կարծիքով՝ D վիտամինն արգելափակում է հորմոնները, որոնք բերում են արյունատար անոթների նեղացմանը: Այն օգնում է նաեւ նվազեցնել բորբոքման մակարդակը, որի հետեւանքով արտերիաների պատերը կարծրանում են: Նրանք ենթադրում են, որ նման արդյունքներ կարելի ստանալ նաեւ եվրոպոիդ կամ այլ ռասայի պատկանող անձանց մասնակցության դեպքում:
Այս հետազոտությունը մեծ մասամբ օգտակար է 20 տարեկան երիտասարդների համար, որոնց մոտ դեռեւս անոթների հետ կապված խնդիրներ չեն առաջացել, նշում է բժիշկ Դոնգը:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44