Ազգային ժողովի խորհրդի նիստը որոշել է՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին փոխարինել ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԱԺ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Հերմինե Նաղդալյանն ինքն է առաջարկել լքել ԵԽԽՎ պատվիրակության կազմը՝ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով:
«Հերմինե Նաղդալյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար է, ակտիվ աշխատանք է տանում այս վեհաժողովում: Տիկին Նաղդալյանը դիմել էր ԱԺ խորհրդին՝ դուրս գալու ԵԽԽՎ կազմից և մենք ընդունել ենք նրա առաջարկությունը: Թեև Հերմինե Նաղդալյանը ԱԺ խորհրդի կազմում չէ, մենք շնորհակալություն հայտնեցինք նրան ԵԽԽՎ-ում երկարամյա ակտիվ աշխատանք իրականացնելու համար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ որոշումն ամենևին կապ չունի Հերմինե Նաղդալյանի շուրջ ծավալված աղմուկի մասին՝ կապված հեռախոսով 2 միլիոն դրամի խոսելու հետ:
«Դա որևէ բանի հետ կապված չէ: Կապված է միայն տիկին Նաղդալյանի զբաղվածության հետ: Նա ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար է, դա շատ բարձր, պատասխանատու պաշտոն է և նա շատ զբաղված է, շատ լուրջ անելիքներ ունի»,- ասաց Շարմազանովը:
tert.am
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44