Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջից բխող պատասխանատվության միջոցների կիրառումը անհամապատասխանությունների դեպքում ՀՀ Ազգային Ժողովն ամրագրել է՝ ընդունելով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկները:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ համաձայն սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցի, ընթացիկ տարում սպանդանոցային մորթի նորմը պարտադիր է դառնում բոլոր ոլորտների համար:
Այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել թռչնամիս արտադրող և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ներկայացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված համակարգը:
Ծառայության պետ Իշխան Կարապետյանը նրանց ծանոթացրել է կառավարության կողմից արդեն ընդունված «Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի համապատասխանության և հանրապետության տարածքով փոխադրման և իրացման» մասին որոշմամբ հաստատված 5-րդ ձևի ուղեկցող փաստաթղթի հետ, որը հաստատելու է սպանդանոցային ծագման մթերքի՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված լինելու փաստը:
Պատասխանելով տնտեսվարողներին հետաքրքրող հարցերին՝ Ծառայության պետն ընդգծել է. «Վերահսկողությունը սպանդանոցների, այդ թվում և՝ անասնաբուժանատիտարական փորձաքննությունների հանդեպ, խիստ է լինելու, հետևաբար ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին այս փուլում են ներկայացվում գործընթացի բոլոր մանրամասները, տրամադրվում է անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև որոշակի ժամանակ՝ թվայնացված համակարգի նրբությունները յուրացնելու համար»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել է արտադրանքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ստացման համակարգը, որը ոչ միայն ավելի հեշտացնում և թափանցիկ է դարձնում տնտեսվարողի գործունեությունը, այլև՝ պետական վերահսկողությունը դարձնում է առավել թիրախային՝ հնարավորություն տալով, հետագծելիության սկզբունքի կիրառմամբ, հասկանալ հնարավոր խախտումների կամ թերացումների աղբյուրը շղթայի բոլոր օղակերում:
Կենդանական ծագման մթերքին և հումքին ուղեկցող 5-րդ ձևի փաստաթուղթը տրամադրվելու է թե թղթային, թե էլեկտրոնային եղանակով: Համակարգը հասանելի կլինի այն տնտեսվարողներին, որոնք կդիմեն և կստանան դրա հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ: Իսկ սպառողները, սմարթ սարքերի oգնությամբ (բջջային հեռախոս, պլանշետ) և QR-կոդի միջոցով, կարող են իրացման ցանցերում ամբողջական տեղեկատվություն ստանալ մսի ծագման, սպանդանոցի, փորձաքննության և այլնի վերաբերյալ:
Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, Ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
Այս հանդիպումները շարունակական բնույթ կունենան՝ սպանդանոցային մորթի հետ առնչվող բոլոր ոլորտներին ծանոթացնելով ուղեկցող նոր ձևաթղթի ստացման կարգին:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44