ARM | RUS |

Ինչպե՞ս եք պատկերացնում, որ իշխանությունը ներկայացնի վարկաբեկված թեկնածուի. lragir.am

15.01.18 | 10:03

Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԺ ղեկավար կազմին, որտեղ անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրությանն ասաց, որ կցանկանար, որ մեծ համաձայնությամբ լինի այդ ընտրությունը։ Իսկապես ակնկալում եք, որ այդպիսի համաձայնությո՞ւն է լինելու նախագահի թեկնածուի շուրջ և կա՞ արդեն որոշակիպայմանավորվածություն։

Նախագահի անձի վերաբերյալ որևէ վերջնական պայմանավորվածություն չկա, քանի որ մենք դեռ գտնվում ենք նախաքննարկման փուլում, բայց դեռ քննարկումը չենք սկսել։ Հանրապետության նախագահի թեկնածության հարցը կսկսենք քննարկել, գուցե այս շաբաթվանից, բայց քննարկումների ավարտը կլինի փետրվարի ընթացքում։ Այդ իմաստով, այո, մեզ անհրաժեշտ է ունենալ այնպիսի թեկնածու, որը կունենա բարձր հեղինակություն, լուրջ և համախմբող դերակատարում թե հասարակության շրջանում, թե քաղաքական ուժերի։ Այդ իմաստով, ՀՀ նախագահի խոսքը շատ տրամաբանական էր և, բնականաբար, որպես իշխող ուժի ղեկավար և որպես գործող նախագահ, նա շահագրգռված է, որ ապագա 4-րդ նախագահը ընտրվի հնարավորինս լայն համաձայնության պայմաններում, որն, ի դեպ, մենք չենք բացառում։

Այսինքն` ակնկալիք կա նաև «Ծառուկյան» դաշինքի՞ց՝ հաշվի առնելով, որ նրանք ընդունեցին Սերժ Սարգսյանի հրավերը, ի տարբերություն «Ելք»-ի։

Ես չեմ ուզում հատուկ առանձնացնել «Ծառուկյան» դաշինքին։ Իսկ ո՞վ է ասում, որ հնարավոր չէ առաջադրել մի թեկնածուի, որի դեպքում կարելի է ակնկալիք ունենալ նաև «Ելք»-ի դրական քվեարկության համար։

Այսինքն` ակնկալիք կա նաև «Ելք»-ի՞ց։

Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Մեզ համար ընկալելի չէ ինքնանպատակ կողմ կամ ինքնանպատակ դեմ քվեարկելը։ Պարոն նախագահը նշեց, որ ակնկալում է հնարավորինս մեծ աջակցություն և համաձայնություն, և մենք այդ համաձայնության մեջ այնպես չէ, որ գտնում ենք, որ «Ելք»-ն անելիք չունի։ Միգուցե լինի այնպիսի թեկնածու, որ «Ելք»-ի մեր գործընկերներն էլ դրական քվեարկեն, ի՞նչ գիտեք։ Դեռևս թեկնածուն որոշված չէ, այդ մասով չեմ բացառում, որ կլինի նաև այնպիսի թեկնածու, որին բոլորն էլ դրական վերաբերվեն։ Իսկ ով ինչպես կքվեարկի, դա արդեն յուրաքանչյուր կուսակցության որոշելիքն է։

Տեսակետ կա նաև, որ ապրիլից առաջ Սերժ Սարգսյանը փորձում է կանխել բոլոր կատակլիզմները, նաև ներքին կյանքում սկիզբ առած խնդիրները, այդ թվում հունվարի 1-ից սկսված թանկացումները։ Այս առումով իշխանությունը վախեր ունի՞։

Նախ ի՞նչ կատակլիզմների մասին է խոսքը։ Հայաստանում կան խնդիրներ, որոնց շատ լավ տիրապետում է իշխանությունը և որոնց լուծման հնարավոր ճանապարհները իշխանություններից լավ ոչ ոք չի պատկերացնում։ Եթե որևէ մեկին թվում է, որ արտաքին շուկաներում թանկացումների հետևանքով մեզ մոտ կա թանկացում, ու իրենք միտինգ են անելու և մեկ գրիչի հարվածով փոխվելու է դա, կարծում եմ՝ այլ իրականության մեջ են։ Հայաստանում ոչ տոտալիտար համակարգ է, ոչ էլ՝ խորհրդային, որտեղ Պոլիտբյուրոն որոշում էր, թե որ ապրանքն ինչ գին պետք է ունենա։ Հայաստանում ազատ շուկայական համակարգ է, և ՀՀ իշխանության խնդիրը պետք է լինի թույլ չտալ ոչ ազնիվ մրցակցություն և արհեստական գների բարձրացում։ Դրա համար Հայաստանի նախագահն առաջարկել է ԱԺ ղեկավար կազմին իրականացնել նաև լսումներ, ինչին ես հենց տեղում արձագանքեցի՝ նշելով, որ այո, պարոն նախագահ, մենք գտնում ենք, որ ձեր առաջարկն ընդունելի է, և մենք պատրաստ ենք կարճ ժամանակահատվածում կազմակերպել լսումներ, և երկուշաբթի օրվա ընթացքում կհայտարարենք, որ լսումներ ենք պատրաստվում անել թանկացումների հետ կապված։ Բոլոր շահագրգիռ ուժերին էլ կհրավիրենք, և ընդդիմությանը, և իշխանությանը, և հասարակական կառույցներին, ամբողջությամբ հասկանալու, թե որ ապրանքատեսակներն են թանկացել, որոնք են էժանացել, որոնք են օբյեկտիվ թանկացել, որոնք՝ ոչ։ Իսկ ՀՀ քաղաքացիները մինչև 2022 թվականի համար իրենց ընտրությունը կատարել են, և քաղաքական պատասխանատուն չի փոխվելու։ Քաղաքական պատասխանատուն մենք ենք, մենք էլ մնալու ենք՝ անկախ նրանից, թե կառավարությունում ով կլինի վարչապետ, ով փոխվարչապետ, ով կլինի նախագահ ու փոխնախարար։

Սերժ Սարգսյանը նաև տնտեսական խնդիրներ է արծարծել։ Տեսակետ կա, որ ապրիլից առաջ հենց վարչապետության է պատրաստվում Սերժ Սարգսյանը։ Արդյոք այս հանդիպումները դրա վկայությո՞ւնը չեն։

Այդ հանդիպումները վկայությունն են մի բանի, որ ՀՀ նախագահը ամբողջ ծավալով իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները։ Այն գնահատականները, թե Հանրապետության նախագահն իրավունք չուներ ԱԺ խորհրդին հրավիրել իր մոտ, ընդամենը ոչ իրատեսական, ոչ օբյեկտիվ էին։ ՀՀ նախագահը պետության գլուխն է և ՀՀ սահմանադրության 49-րդ հոդվածով գործադիր ու օրենսդիր իշխանության բնականոն աշխատանքի հիմնական երաշխավորն է։ Պարոն նախագահը, օգտվելով սահմանադրական իր այդ իրավունքից, այդ խորհրդակցությունը հրավիրել է։ Մինչև ապրիլի 9-ը նախագահ Սարգսյանը գործելու է իր ողջ լիազորությունների ծավալով, որը նրան տրված է Սահմանադրությամբ։

Անհի՞մն եք համարում Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ խորհրդին ուղղված նամակում հնչած հայտարարությունը, որ մենք անցել են խորհրդարանական համակարգի, և որևէ մեկը, այդ թվում երկրի նախագահը չի կարող իր մոտ հրավիրել ԱԺ ղեկավար կազմին։

Մենք դեռ ամբողջությամբ չենք անցել խորհրդարանական համակարգին։ Պարոն Փաշինյանի խմբակցությունում առնվազն 2 լուրջ իրավաբան կա՝ Էդմոն Մարուքյան և Արտակ Զեյնալյան։ Եթե պարոն Փաշինյանը դիմի այդ երկու անձանց, հաստատ նրան կասեն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները գործում են մինչև ապրիլի 9-ը ներառյալ։ Երբ պարոն Փաշինյանը խոսում է խորհրդարանական համակարգի մասին, ապա մենք ամբողջությամբ այդ համակարգին պետք է անցնենք միայն ապրիլի 9-ից հետո։ Մենք հիմա դեռ անցումային փուլում ենք։

Պարոն Շարմազանով, փաստորեն պետք է զսպվի նաև գնաճը, որպեսզի իշխանությունը հնարավոր բունտերից խուսափի՝ հաշվի առնելով, որ «Ելք»-ն արդեն երթ է կազմակերպում։

Նախ մենք լսումներ կանենք, կտեսնենք, թե որտեղ է գնաճ, որքան է այն կազմում, որ ամսին է ավելի շատ կամ քիչ գնաճ եղել, որտեղ է դա օբյեկտիվ, որտեղ՝ ոչ օբյեկտիվ։ Եթե մենք բենզինը ներկրում ենք, Վրաստանում այսօր բենզինն ավելի թանկ է, քան Հայաստանում, ո՞նց է Հայաստանում ավելի էժան։ Այսինքն կան ապրանքներ, որոնց թանկացումը մեզնից կախված չէ։ Այն ապրանքները, որոնց թանկացումը ոչ բարեխիղճ մրցակցության, ագահության արդյունք են և մարդկանց փող աշխատելու մոլուցք են, իհարկե, դա պետք է պատժվի, սահմանափակվի, ու այդտեղ նաև խորհրդարանն իր գործառույթն ունի։ Բայց որպեսզի մերկապարանոց հայտարարություններ չանենք, պետք է նախ նստենք քննարկենք։ Դրա համար էլ մենք ընդունում ենք ՀՀ նախագահի առաջարկն ու հորդորը, և առաջիկա օրերին Ազգային ժողովը կհայտարարի լսումներ կազմակերպելու իր որոշման մասին։ Մենք կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին, կնստենք, կքննարկենք։ Մենք ակնկալում ենք մեր ընդդիմադիր օպոնենտներից այդ լսումների ժամանակ խնդիրների լուծման ճանապարհներ մատնանշել, ոչ թե վեր կենալ ասել՝ թանկացումը վատ է։ Ես էլ գիտեմ, որ թանկացումը վատ բան է, բոլորն էլ գիտեն: Ինչպե՞ս անել, որ եթե կա անհարկի թանկացում, դրա վերջը տանք։ Միաժամանակ նշեմ, որ կան ապրանքներ, որոնց դեպքում նկատվել է ոչ թե գնաճ, այլ գնանկում։

Հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ն նախագահի այնպիսի թեկնածու առաջադրի, որն ընդունելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար, որ նա չունենա վարկաբեկված քաղաքական ուղի։

Նախ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ իշխանությունը ներկայացնի վարկաբեկված քաղաքական ուղի անցած թեկնածուի։ Իշխանությունը պետք է ներկայացնի մի մարդու, որը կունենա լուրջ հեղինակություն, անցած ճանապարհ և լուրջ անելիք։ Երբ կլինի թեկնածուն և մենք այդ մասին կհայտարարենք, այն ժամանակ մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներն իրենց կարծիքը կասեն։ Ես հիմա պատրաստ չեմ ընդդիմության փոխարեն ասել՝ կողմ կքվեարկեն, թե դեմ։ Իշխանությունը կներկայացնի մի թեկնածու, որը հնարավորինս ընկալելի կլինի և հասարակության, և պետության, և քաղաքական ուժերի համար, որպեսզի նա իրականացնի սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները, որոնք նա ունի խորհրդարանական կառավարման ժամանակահատվածում։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում բուռն քննարկվում էին Սերժ Սարգսյանի և ԱԺ ղեկավար կազմի հանդիպման լուսանկարները, հատկապես այն, թե ինչ ջերմ հարաբերություններ են Սերժ Սարգսյանի ու «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի միջև։ Ամեն ինչ անցա՞վ 2015-ից հետո։

2015-ից հետո ես ասել եմ, որ պետք է առաջ նայել, ոչ թե հետ։


Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ...

13:33

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել...

12:36

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա...

12:02

Կապանում վթարային ջրանջատում կլինի

Կապանում վթարային ջրանջատում կլինի

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55