Ազգային ժողովի 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանին մեկնարկած նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ հունվարի 23-ին ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովը հրավիրել է գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ, հիշեցրեց, որ այս հարցին անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հետաքրքրվեց`արդյո՞ք խորհրդարանական լսումներ են հրավիրել՝ վերագրելով Սերժ Սարգսյանի հանձնարարականին:
Արա Բաբլոյանը պատասխանեց, թե հավանաբար պատգամավորը լավ չլսեց, քանի որ լսումներ հրավիրվել են ոչ Նախագահի հանձնարարականով: «Ասացի, որ այդ հարցին անդրադարձել է նաև Նախագահը, իսկ սա մեր նախաձեռնությունն է։ Ավելին` ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը` որպես աշխատանքային, ծրագրային մոտեցում, պետք է ժամանակ առ ժամանակ նման հարցերի շուրջ մշտադիտարկում մտցնի և վերահսկողության տակ պահի»,- ասաց նա:
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Նշվեց, թե պետք է խորհրդարանական լսումներ անցկացվեն, և այս քննարկումներից այնպիսի տպավորություն է, թե իբր իշխանությունը նոր է իմացել, որ նման թանկացումներ կան և ուզում է դեմն առնել»,- ասաց նա և նշեց, որ երբ Հարկային նոր օրենսգիրք էին փոխում և ակցիզային մասին օրենքը, իրենք էլ գիտեին, որ, օրինակ, սեղմված գազի հարկը 8 անգամ թանկացնում են:
«Չէի՞ք մտածում, որ շղթայական էֆեկտ է ունենալու: Այս լսումներն ընդհանրապես անիմաստ են, որովհետև գազի բաց թողնման միջոցառում է»,-ասաց նա և նշեց, որ միակ տարբերակը օրենսդրական փոփոխություններն են: «Այս հարթակներում քննարկումները սպառվել են, բոլորը առաջարկները մերժվել են, իսկ դուք ուզում եք իմաստուն դեմքերով գալ ու քննարկել, թե` գիտեք ինչ կա, ուզում ենք քննարկել»,-ասաց նա և կոչ արեց քաղաքացիներին մասնակցել հունվարի 19-ին «Ելք»–ի նախաձեռնած երթին:
Վարման կարգով խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ԱՎԾ-ի հրապարակած տվյալները ապարանքների գնաճի մասով. Նա արձանագրեց` թվերը սարսափելի են:
«Սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը շղթայական բերելու է մնացած ապրանքների թանկացման, գնաճը հսկայական է՝ 20-30 տոկոսի է հասնում: ԱՎԾ-ի հրապարակումը ցույց է տալիս, որ դեռ գնաճի թվերը էականորեն նվազեցվել են»,-ասաց նա և նշեց, թե այս իրավիճակում գնաճի առաջն առնելու տարբերակը միայն հարկային օրենքների փոփոխությունն է:
«Խորհրդարանական մեծամասնությունը չի գնալու զիջման, քանի քաղաքացիները դուրս չեն եկել ու իրենց բողոքն արտահայտել»,-ասաց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կոչ արեց դուրս փողոց և մասնակցել բողոքի երթին: «Տպավորություն է, որ այս կառավարությունը չարի վերջի հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է պետության գլխին: Այս իշխանությունը, բացի պետական բյուջեն ինքնանպատակ լցնելուց, այլ ձևով աշխատելու ի վիճակի չէ»,-ասաց նա:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33