Դիզվառելիքի թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Նման կարծիք է հայտնել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«2018 թվականի հունվարից մենք ունենք որոշակի գնաճ առանձին ապրանքատեսակների, մասնավորապես դիզելային վառելիքի գծով, որի թանկացումը սակայն, մեր գնահատականներով էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Բացի այդ, առաջիկայում ակնկալվում է դիզելային վառելիքի գնի որոշակի անկում` պայմանավորված ակցիզային հարկի նվազմամբ»,- մասնավորապես ասել է նախարարը:
Նա նշել է, որ պետք է սեղմ ժամկետում ամփոփեն կատարված վերլուծություններն ու գնահատականը և իրազեկեն այդ մասին գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանան սահուն և առանց խնդիրների:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված հարցերի քննարկումն էր:
Նախարար Առաքելյանը հավելել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են պետական օժանդակության ծրագրերը` մատչելի տոկոսադրույքով վարկեր, սուբսիդավորում կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման համար, որոնք բարձր արդյունավետություն կարող են ապահովել` նպաստելով բերքատվության էական բարձրացմանը և միաժամանակ ապահովագրելով գյուղացիական տնտեսություններին թանկացումների ռիսկից:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նաև առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ գյուղոլորտի առանձին ճյուղերի արտադրողների հետ` պտուղ-բանջարեղեն և կաթնամթերք վերամշակողներ, անասնաբույծներ և այլն, շուկայում գնային փոփոխություններին առնչվող հարցերը նրանց հետ ևս քննարկելու նպատակով
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33