Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր՝ հունվարի 15-ին, «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձազրույցներ են ունեցել հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի, իսկ «Էրեբունի» ԲԿ-ում՝ Արայիկ Խանդոյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը: Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շարունակում է ստանալ վերականգնողական բուժում: Նա ենթարկվել է մի շարք հետազոտությունների:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է: Պաշտպանի ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև նրա առողջական վիճակի հետ կապված այլ հարցեր: Հաշվի առնելով Սմբատ Բարսեղյանի հացադուլի տևողությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նրա հետագա բժշկական հսկողությունն իրականացնել ստացիոնար պայմաններում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
2018թ. հունվարի 9-ին Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցից հետո Պաշտպանի կողմից բարձրացված հարցի հիման վրա նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է հետազոտության: Դրանից հետո, այսօր նա նույն բժշկական կենտրոնում պետական պատվերի շրջանակներում ենթարկվել է անհրաժեշտ վիրահատական միջամտության:
Պաշտպանի ներկայացուցիչների այցի պահին Արայիկ Խանդոյանը գտնվել է բժիշկների հսկողության ներքո: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց:
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44