«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն «մարտական պատրաստականության» է բերված. շաբաթ օրը ՀՀԿ կազմակերպիչ Ռուբիկ Թադևոսյանի աշխատողները զանգահարել են ՀՀԿ խորհրդի անդամներին, հետաքրքրվել` քաղաքից հո դուրս չե՞ն գալու առաջիկայում, հորդորել են դուրս չգալ, որովհետև ՀՀԿ խորհրդի 3 նիստ է լինելու. առաջինը` մոտ օրերին` «նվիրված» ՀՀ 4-րդ նախագահի թեկնածությանը:
ՀՀԿ-ականների մեծ մասը տեղյակ չէ, թե ում վրա է կանգնել ընտրությունը։ Արկադի Ղուկասյանի, Էդվարդ Նալբանդյանի անունները բացառում են, Գագիկ Հարությունյանին Դատական բարձրագույն խորհուրդ են ուղարկելու։ Վերջին օրերին ակտիվ քննարկվում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։
Մեր տեղեկություններով, այն մերժելու մի հիմք են մատնանշում՝ օտար լեզվի չտիրապետելը։ Չնայած նա ԱԺՄ հիմնադիր նախագահն է, սակայն կարող է կասեցնել անդամությունը, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը պետք է լինի անկուսակցական։ Սրանով ոչ այնքան պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Մանուկյանի վաղեմի երազանքն իրականություն կդառնա, որքան նրա կնոջ՝ ՀՀ առաջին տիկին դառնալու։
Հիշեցնենք, որ Մանուկյանը 1996-ին առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, ոմանց կարծիքով՝ անգամ ընտրվեց, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը չզիջեց աթոռը՝ բռնությամբ ու ձերբակալություններով ճնշելով ժողովրդական հուզումները։ Ըստ Սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ անգամ՝ 7 տարի ժամկետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44