«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականության բնագավառում նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում:
Մեզ համար կարևորագույն խնդրում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը վերապահված է ՀՀ նախագահին (թեև վերջինիս գործառույթներն էապես սահմանափակվել են):
Մասնավորապես Սահմանադրության 146-րդ հոդվածում նշված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը»: Իսկ Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»:
Արդյունքում վարչապետը կարող է նույն ԼՂ բանակցություններում ՀՀ-ի համար ոչ ձեռնտու տարբերակի համաձայնել, բայց պայմանագիրը պետք է կնքի նախագահը` դրա համար կրելով պատասխանատվություն:
Այստեղ թերևս տեղին է հիշել Սերժ Սարգսյանի՝ դեռ 2015 թվականի դեկտեմբերին հնչեցրած խոսքերը, երբ անդրադառնալով նախագահի և խորհրդարանական մեծամասնության միջև քաղաքական առճակատման հնարավորությանը, ասել էր. «Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է»: Գարնանից ստեղծվելիք վիճակն էլ նման է այդ «անտրամաբանականին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
11:36
11:25
11:04
10:44
10:19
10:03
22:45
22:09
18:25
17:45
17:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35