Հունվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ սրունքի միջաձիգ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վաչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Հաճն քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Շիրինյանն է, ով , ըստ տեղեկությունների՝ հրազենային վնասվածքները ստացել է Նոր Հաճն քաղաքի եկեղեցու մոտ: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Քոլոյանի կողմից նախաքննություն է սկսվել: Թե ինչ պայմաններում և ում կողմից է Վ. Շիրինյանը հրազենային վնասվածքներ ստացել՝ պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ վիրավորը մարզիկ է:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33