«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, հունվարի 13-ին մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Շամախյան տեղամաս մասնաճյուղի անտառապահները և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Կրակն արագ տեղայնացվել է և մարվել մոտավորապես18:20-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կրակն ընդգրկել է 800 ք.մ տարածք: Ծառապատ հատվածները չեն վնասվել, այրվել է չոր խոտածածկը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Դիլիջան ազգային պարկ»-ի պահպանման բաժնի աշխատակիցների կատարած շրջայցերի ու ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 3 անտառախախտման դեպք /ապօրինի 6 ծառահատում/, կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` հետագա ընթացք տալու նպատակով:
«Պանտեռա Սիքյուրիթի» ՍՊԸ-ի պահնորդական ծառայության հետ համատեղ հատուկ հսկողությունը և շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է:
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում շարունակվում են բնակչությանը քամատապալ, հողմատապալ ծառերից առաջացած վառելափայտի դուրս գրման և բաց թողման աշխատանքները, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում իրացվել է 51,0 խ.մ փայտանյութ:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44