«Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե օրենքի ընդունման դեպքում լինելո՞ւ է արդյոք որևէ մեխանիզմ, որը կարողանա ստուգել այդ սարքերից օգտվող ֆիզիկական անձանց տարիքը։
Նա հիշեցրեց Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը, թե փողոցում լուսանկարել է վիճակախաղային ապարատներից օգտվող անչափահասների:
«Միգուցե այդտեղ պետք է տեղադրել տեսախցիկներ, եթե կարողանում ենք ճանապարհներին արագության խախտման փաստերն արձանագրել, ապա ինչո՞ւ նման դեպքերը չվերահսկվեն կոնկրետ լիազոր մարմնի կողմից»,-հարցրեց Կյուրեղյանը։
Ֆարմանյանը ենթադրեց, թե փողոցային ապարատների գործունեությունը որևէ կերպ չի կարգավորվում օրենսդրությամբ։
Նախագծի հարակից զեկուցող ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի խոսքով՝ փաթեթը հեղինակների հետ քննարկել են, չնայած ընդհանուր գաղափարախոսությունը համահունչ է կառավարության վարած քաղաքականությանը: Միաժամանակ նա ասաց, թե կառավարությունն ունեցել է մի քանի դիտողություններ։
«Պարոն Ֆարմանյանի հետ համաձայնություն ունենք առաջինից երկրորդ ընթերցում յուրաքանչյուր դիտողություն համատեղ քննարկել։ Ինչ վերաբերում է 18 տարեկան շեմի փոփոխությունը 21 տարեկան դարձնելուն, դրա ո՛չ իրավական, ո՛չ տնտեսական եզրակացությունը կառավարությունը չի տվել, այդ հարցը քննարկման առարկա պետք է դառնա առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ»,-ասաց փոխնախարարը։
ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե այս ոլորտում քանի՞ տնտեսվարող սուբյեկտ կա, և տեսական մարմինն ի՞նչ պոտենցիալ ունի այդ ամենը վերահսկելու համար։
Փոխնախարարը պատասխանեց, որ վիճակախաղի 5 գործող կազմակերպիչ կա, ինտերնետ շահումով խաղերի 3 կազմակերպիչ և 4 խաղատուն։
«Վիճակախաղերն ունեն ծավալված ցանց, միջինում մոտ 200 տոտալիզատորներ (կետեր), ստուգող մարմինը Լիզենզավորման պահանջների հսկողության տեսչությունն է, որի հաստիքային միավորների քանակն 9-ն է, ստուգումներն իրականացվում են ըստ նախապես հայտարարված պլանների, այսինքն՝ ամեն տարվա վերջ ներկայացվում է, թե մյուս տարի ում ենք պատրաստվում ստուգել, վարչապետը հաստատում է այդ ծրագիրը»,-ասաց փոխնախարարը։
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44