Պատգամավորների աշխատանքի արդյունավետությանը գնահատական է տալիս ընտրողը ընտրությունների ժամանակ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին, թե ԱԺ 90 տոկոսը գալիս է «գրանցվում ու գնում»:
«ԱԺ մի մասը աշխատում է նիստերում, մի մասը՝ հանձնաժողովներում, մի մասը՝ իրենց տարածքներում: ԱԺ պատգամավորների աշխատանքի գնահատականը պետք է տա ոչ թե ԱԺ նախագահի տեղակալը, այլ ընտրողը՝ ընտրությունների ժամանակ»,- ասաց Շարմազանովը:
Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, իրենք իրենց թիմով որոշում են, թե ինչ քաղաքական օրակարգով առաջնորդվեն:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ է խուսափում Ծառուկյանի հասցեին սուր միտք հնչեցնել, Շարմազանովը պատասխանեց, որ ինքը որևէ պատգամավորի նկատմամբ վատ վերաբերմունք չունի, իսկ 2015թ. ելույթներն ուղղված են եղել երևույթին, ոչ թե անձին:
Խորհրդարանի փոխնախագահը հավաստիացրեց, որ իրենք չեն էլ կաշկանդում «Ծառուկյան» դաշինքին քննադատել իշխանությանը: «ՀՀԿ-ն ժողովրդավարական ուժ է և որևէ մեկին որևէ բանով չի կաշկանդում»,- ասաց նա:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ԱԺ խորհրդի և ղեկավար կազմի հետ, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անձամբ չեկավ խորհրդարան, փոխարենը նախագահական հրավիրեց ԱԺ ղեկավար կազմին: Ի պատասխան Շարմազանովն ասաց, որ 2005թ.-ի Սահմանադրությամբ պայմանավորված՝ ՀՀ նախագահը ոչ միան պետության գլուխն է, այլև ապահովում է գործադիր, դատական, օրենսդիր իշխանությունների բնականոն աշխատանքը, ուստի Սերժ Սարգսյանն է որոշում՝ օգտվել իր լիազորություններից, թե ոչ, անհրաժեշտության դեպքում իր մոտ հրավիրել դատական, օրենսդիր, գործադիր իշխանությունների ներկայացուցիչներին:
«Երբ հարկը եղել է, պարոն նախագահը եկել է խորհրդարան, մայիսի 18-ին նա երկրի խորհրդարանում հանդես էր եկել ծրագրային ելույթով, «Ելք»-ի անդամները շանս ունեին հանդիպելու պարոն նախագահին խորհրդարանում, բայց չմասնակցեցին նիստի այդ հատվածին, բաց թողեցին այդ պատմական շանսը»,- ասաց նա:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44